
Tert.am.24-8-2009- Թուրքիայից հայերի վերաբնակեցման 180-րդ տարելիցի կապակցությամբ Վրաստանի նախագահն ուղերձով դիմել է երկրում ապրող հայերին։
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հույս ունի, որ Վրաստանում, մասնավորապես, Սամցխե Ջավախեթիում բնակվող հայազգի բնակչությունը՝ վրացիների հետ միասին, կշարունակի վրացական պետականության կառուցումը փոխադարձ հարգանքի և աշխատասիրության հիման վրա, ինչպես դա եղել է նախկինում։ Նման ուղերձով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դիմել է էթնիկ հայերին՝ շնորհավորելով նրանց Ախալցխայի Սխվիլիսի գյուղում կայացած միջոցառման առթիվ՝ նվիրված Էրզրումից հազարավոր հայերի վերաբնակեցման 180-ամյակին։ Այդ մասին հաղորդում է GeorgiaOnline-ը։
Հենց Սխվիլիսին է այն գյուղը, ուտեղ վերաբնակվել են Թուրքիայից փախած հայերը՝ արքեպիսկոպոս Կարապետ Բագրատունու գլխավորությամբ։Նշենք, որ արքեպիսկոպոսի պատվին 8 տարի առաջ Ախալքալաքում կանգնեցրել էին նրա հուշարձանը։ Կարապետ Բագրատունու աճյունը հանգչում է Ախալցխայում։
No comments:
Post a Comment