Wednesday, September 16, 2009

ԻՐԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՍԿՍԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՑՆՅԱԿԻ ՀԵՏ

Իրանը համաձայնություն է տվել ազգային միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ և մյուս երկրների հետ հոկտեմբերի 1-ից բանակցություններ սկսելունԱյդ մասին վկայակոչելով Բրյուսելում և Լոնդոնում դիվանագիտական իր աղբյորներին` գրել է բրիտանական «Գարդիանը», տեղեկացնում է «Ինոպրեսա.ռու»-ն: Թերթի աղբյուրները այսպիսի գնահատական են տվել` «համաձայնության հանգելու վերջին փորձն է մինչև Իրանի դեմ ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցներ կիրառելը»:: Փորձագետներն իրենց հերթին նկատել են, որ առաջիկայում սպասվող բանակցությունները բեկում չեն արձանագրի, փոխարենը Իրանին թույլ կտան ժամանակ շահել: Իրանի ներկայացուցիչների և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պատվիրակների հանդիպումը «շատ հնարավոր է» տեղի ունենա Թուրքիայում, հայտարարել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան: Սոլանայի մամուլի քարտուղար Քրիստինա Գալլախը պարզաբանել է, որ հանդիպման նպատակն է Թեհրանի առաջարկությունների մասին «առավել շատ տեղեկություն» ստանալը: Նշվում է, որ այդ հանդիպումը Օբամայի վարչակազմի և իրանական կառավարության առաջին և նշանակալից հանդիպումն է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հունվարին պաշտոնական Թեհրանին առաջարկել է բանակցություններ սկսել: Աղբյուր` Panorama.am - 15-9-2009

No comments: