Wednesday, September 16, 2009

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան. «Մենք վճռական ենք տրամադրված Կովկասում խաղաղություն հաստատելու հարցում»

News.am.15-9-2009- Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին իր գոհունակություն է հայտնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Cumhuriyet թերթը։ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին այցելել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի վերջերս ընտրված նախագահ Մեհմեդ Ալի Շահինին եւ շնորհավորել նրան։ Լրատվամիջոցների համար փակ հանդիպումը տեւել է մոտ 30 րոպե։ Հանդիպումից հետո ԱՄՆ դեսպանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա մասնավորապես ասել է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին մենք աջակցում ենք, եւ տա Աստված, որ այն շարունակվի։ Մենք շատ վճռական խաղաղություն եւ կայունություն ենք փնտրում Կովկասում։ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման քննարկումների որոշումը դուք եք կայացնելու»,-ասել է Անկարայում ԱՄՆ դեսպանը թուրք լրագրողներին։

No comments: