Tuesday, September 29, 2009

Համանախագահները կայցելեն Երեւան հոկտեմբերի 1-ին

News.am.29-9-2009- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 1-ին կայցելեն Երեւան: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը՝ Տավուշի մարզում ԵԱՀԿ իրականացրած դիտարկմանը նվիրված ճեպազրույցի ընթացքում: Կասպրչիկը նաեւ հայտարարել է, թե համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) կայցելեն նաեւ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ, այնուհետ կմեկնեն Բաքու: Համանախագահների այցի նպատակն է՝ նախապատրաստել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը:

No comments: