Tuesday, September 29, 2009

Սփյուռքում անհրաժեշտ է բացատրական աշխատանք տանել

/PanARMENIAN.Net/ 29.09.2009 - Այն հայտարարությունները, թե հայկական սփյուռքը դեմ է հայ-թուրքական բանակցություններին, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ANALITIKA.at.ua-ի տնօրեն Մարատ Հակոբյանը: Ըստ նրա, որոշ քաղաքական կուսակցություններ եւ համակիր գործիչներ փորձում են իրենց փաստարկների չհիմնավորվածությունը հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ քողարկել հայկական Սփյուռքի այսպես կոչված «դժգոհությամբ»: «Ոչ ոք Սփյուռքի մենաշնորհ չի կարող ունենալ եւ ոչ ոքի իրավունք չի տրվում պառակտում մտցնել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Սփյուռքում անհրաժեշտ է բացատրական աշխատանք տանել, մարդկանց անկանխակալ տեղեկատվություն է հարկավոր, ոչ թե մտայնություններ»,-ասել է Հակոբյանը:

No comments: