Monday, September 21, 2009

Սերժ Սարգսյան. Երևանը պատրաստ է Բաքվի հետ երկխոսության 3 պայմանով

Tert.am. 21-9-2009- Երևանը պատրաստ է Ղարաբաղի շուրջ երկխոսություն վարել Բաքվի հետ, եթե վերջինս կատարի որոշակի պայմաններ, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք համաձայն ենք գնալ դրան երեք ուղղումների դեպքում. Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ, Ղարաբաղի անկախությունը ճանաչվելու է քաղաքական մակարդակով, և վերջին` անկախ Ղարաբաղը պետք է անվտանգ ցամաքային հաղորդակցություն ունենա Երևանի հետ»,- հայտարարել է Սարգասյանը: «Մենք որևէ միակողմանի փոխզիջման չենք գնա»,- նախագահի խոսքերն է մեջբերում BBC-ն:

No comments: