
Tert.am. 29-9-2009- Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի հանդեպ, եթե երկրի իշխանությունները հաշվի չառնեն միջազգային հանրության պահանջերն իրենց երկրում միջուկային ծրագրի վերաբերյալ: Ինչպես հայտնել են ամերիկյան կողմի աղբյուրները, ԱՄՆ-ում արդեն աշխատում են Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման շուրջ, մասնավորապես` էներգետիկ, ֆինանսական և հեռահաղորդակցման սեկտորներում, հայտնում է Associated Press-ը:
Ամերիկյան իշխանությունները մտադիր են ինչպես նոր սեփական պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ում իրանական ընկերությունների հանդեպ, այնպես էլ պդնել միջազգային մակարդակով ավելի զանգվածային պատժամիջոցների ներմուծմանը արտասահմանյան ընկերությունների հանդեպ, մասնավորապես` եվրոպական, որոնք իրականացնում են իրենց գործունեությունը Իրանում: Նման միջոցներն անհրաժեշտ են, եթե Իրանին չհաջողվի ապացուցել, որ միջուկային ծրագրերը ուղղված չեն միջուկային զենքի ստեղծման վրա, կարծում են Բարաք Օբամայի վարչակազմում:
Ըստ աղբյուրների` հնարավոր պատժամիջոցների շարքում ամերիկյան կողմը առաջարկում է սառեցնել Իրանի ակտիվները և ԱՄՆ մուտքի արտոնագրից զրկել ինչպես իրանցի, այնպես էլ արտասահմանցի ձեռնարկատերերին, ովքեր զբաղվում են բիզնեսով Իրանում:
No comments:
Post a Comment