Tert.am.16-9-2009- Ինչպես արդեն գրել ենք, Թուրքիայում արդեն մեկնարկել են խորհրդարանական քննարկումները՝ կապված հայ–թուրքական Արձանագրությունների հետ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն արդեն հանդիպել է երկրի 3 կուսակցությունների առաջնորդների հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ընթացքի շուրջ բանակցելու նպատակով։
Ինչպես հաղոդրում է թուրքական Today’s Zaman-ը, երեք առաջնորդներն էլ պաշտոնական Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավման ընթացքը կապել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, սակայն, թերթի փոխանցմամբ, Դավութօղլուն շտապել է հանգստացնել նրանց։
Թուրքիայի ընդդիմադիր գործիչներն իրենց մտավախությունն են հայտնել արտգործնախարարին հայ-թուրքական սահմանի բացման շուրջ՝ ընդգծելով, որ սահմանի բացումն առանց Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից հայկական զորքերի դուրսբերման կխարխլի Թուրքիայի ազգային շահերը։ «Մենք որևիցե քայլ չենք ձեռնարկի, որը կվշտացնի մեր ադրբեջանցի եղբայրներին», – հերթական անգամ կրկնել է արտգործնախարարը։
Դավութօղլուի խոսքով՝ ադրբեջանցիներն անմիջապես տեղեկացվում են հայ–թուրքական բանակցային ընթացքի մասին։
Թուրքիայի «Հանրապետական ժողովրդական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը Դավութօղլուի հետ հանդիպումից հետո նշել է, որ վերապահումներով է մոտենում երկրի կառավարության նախաձեռնությանը՝ մասնավորապես ընդգծելով, որ պաշտոնական Երևանի և Անկարայի միջև նախաստորագրված Արձանագրություններում ոչ մի կետ չկա «Հայաստանի կողմից ԼՂ օկուպացմանը վերջ դնելու մասին»։
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ողջ գործընթացը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ։ Դա մեզ ձեռնտու չէ։ Այս գործընթացը պետք է դուրս գա հայկական կողմի վերահսկողությունից»,- նշել է մեկ այլ թուրք ընդդիմադիր։Thursday, September 17, 2009
Դավութօղլուն հերթական անգամ խոստացել է չհիասթափեցնել Ադրբեջանին
Tert.am.16-9-2009- Ինչպես արդեն գրել ենք, Թուրքիայում արդեն մեկնարկել են խորհրդարանական քննարկումները՝ կապված հայ–թուրքական Արձանագրությունների հետ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն արդեն հանդիպել է երկրի 3 կուսակցությունների առաջնորդների հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ընթացքի շուրջ բանակցելու նպատակով։
Ինչպես հաղոդրում է թուրքական Today’s Zaman-ը, երեք առաջնորդներն էլ պաշտոնական Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավման ընթացքը կապել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, սակայն, թերթի փոխանցմամբ, Դավութօղլուն շտապել է հանգստացնել նրանց։
Թուրքիայի ընդդիմադիր գործիչներն իրենց մտավախությունն են հայտնել արտգործնախարարին հայ-թուրքական սահմանի բացման շուրջ՝ ընդգծելով, որ սահմանի բացումն առանց Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից հայկական զորքերի դուրսբերման կխարխլի Թուրքիայի ազգային շահերը։ «Մենք որևիցե քայլ չենք ձեռնարկի, որը կվշտացնի մեր ադրբեջանցի եղբայրներին», – հերթական անգամ կրկնել է արտգործնախարարը։
Դավութօղլուի խոսքով՝ ադրբեջանցիներն անմիջապես տեղեկացվում են հայ–թուրքական բանակցային ընթացքի մասին։
Թուրքիայի «Հանրապետական ժողովրդական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը Դավութօղլուի հետ հանդիպումից հետո նշել է, որ վերապահումներով է մոտենում երկրի կառավարության նախաձեռնությանը՝ մասնավորապես ընդգծելով, որ պաշտոնական Երևանի և Անկարայի միջև նախաստորագրված Արձանագրություններում ոչ մի կետ չկա «Հայաստանի կողմից ԼՂ օկուպացմանը վերջ դնելու մասին»։
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ողջ գործընթացը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ։ Դա մեզ ձեռնտու չէ։ Այս գործընթացը պետք է դուրս գա հայկական կողմի վերահսկողությունից»,- նշել է մեկ այլ թուրք ընդդիմադիր։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment