
News.am.15-9-2009- Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիա կատարելիք այցից առաջ ընդունել է թուրք լրագրողների եւ պատասխանել նրանց հարցերին։ Սիրիայի նախագահը անդրադարձել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կարգավորվող հարաբերություններին եւ Թուրքիայում քրդական հարցի կարգավորման նախաձեռնությանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk կայքէջը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սեպտեմբերի 16-ին Թուրքիա կատարելիք այցից առաջ ընդունել է թուրք լրագրողներին։ Նա նշել է, որ վերջին շրջանում Թուրքիայի կողմից հայտարարած նախաձեռնությունները դրական ազդեցություն կունենան, ոչ միայն Թուրքիայի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար։
Սիրիայի նախագահը իր աջակցությունը հայտնեց թուրք-հայկական նախաձեռնությանը։ Նա նշեց, որ դա ոչ միայն Սիրիայում ապրող հայերի հետաքրքրությունն է այլեւ, եթե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարգավորվեն, դա տարածաշրջանի երկրների վրա էլ իր ազդեցությունը կունենա։ Ասադը կարեւորել է Սիրայի համար այս նախաձեռնությունները։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտնել է, որ PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) դեմ պայքարում Սիրիան Թուրքիայի կողքին է։ Ասադը նշել է, որ հիմնականում Հյուսիսային Իրաքում թաքնված PKK-ի անդամ սիրիացի քրդերը, որոնց թիվը անցնում է 1500-ը ցած դնեն զենքերը, ապա Սիրիան նրանց կընդունի։
No comments:
Post a Comment