
Tert.am.15-9-2009- Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան տարածել Ադրբեջանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի մարզիկ Էլմար Գասիմովի հետ հարցազրույցը, ով մինչև 100 կգ քաշային կարգում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Պատասխանելով հարցերին՝ Գասիմովը նշել է, որ ինքը հայ մարզիկների հետ ընդհանրապես չի շփվել։
«Բայց ասել, որ հայերը հյուրասեր ազգ են։ Մենք հյուրանոցից թեև դուրս չենք եկել, կենտրոնացած մարզվում էինք, որ բարձր արդյունքներ գրանցենք։ Բայց մարզիչները դուրս եկել են, քաղաքում զբոսնել են», –ասել է Գասիմովը։
Նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք կուզենար Հայաստան այցելել անկախ առաջնությունների առկայությունից։
«Եթե Ղարաբաղի հարցը լուծվի, իհարկե, կարելի է գալ։ Չգիտեմ, մինչև մենք կազմակերպեցինք մեր գալը, բազմաթիվ այցեր եղան, համաձայնագիր ստորագրվեց և այլն», – ասել է Գասիմովը։
Նա նաև նշել է, որ, իր կարծիքով, եթե համաձայնագիր չլիներ, խնդիրներ միևնույն է չէին լինի։
No comments:
Post a Comment