
News.am.21-9-2009- Թուրքիայում ռուս կանանց, երբեմն այնպիսի հարցեր են տալիս, որ ռուս կանայք ուղղակի ապշում են։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Internethaber կայքէջը։
Կայքէջը հավաքել է այդ հարցերից մի քանիսը, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Եւ այսպես, ռուս կանանց Թուրքիայում մասնավորապես հարցնում են. Մազերդ բնակա՞ն է: Նորմալ ռու՞ս ես: Մոսկվան որտե՞ղ է: Ինչու՞ ես եկել այստեղ, Ռուսաստան աշխատանք չկա՞: Ամուսնանալու համա՞ր ես եկել, Ռուսաստան քիչ տղա կա, այնպես չէ՞: Ձեր մոտ շուն, կատու կա՞: Դուք էլ եք թեյ խմու՞մ: Կոմունի՞զմն էր լավ, թե՞ հիմա է լավ: Խոզի միս ուտու՞մ եք: Քրիստոնյա լինելն է լա՞վ, թե՞ մուսուլման: Ինչպե՞ս, Ռուսաստանում նույնպես արդուկ կա՞: Ռուս աղջիկները ինչու՞ ցելուլյիտ չեն ունենում: Թուրք տղաները շատ գեղեցիկ են, այնպես չէ՞:
No comments:
Post a Comment