Wednesday, September 16, 2009

ԱԺ–ում խոսել են Հայաստանի նախագահների անկեղծությունից

Tert.am.15-9-2009- Առանց նախապայմանների հարաբերությունները բխում են ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների շահերից, այլև նպաստում են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը: Այսօր խորհրդարանում նման կարծիք է հայտնել ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ու ավելացրել, որ իրենց խոցելի կողմերով հանդերձ՝ հայ-թուրքական արձանագրությունները զգալի առաջընթաց են այդ ուղղությամբ: «Ժամանակին Տեր-Պետրոսյանն անկեղծ ցանկություն ուներ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, սակայն չկարողացավ դա անել կամ նրան այդ հնարավորությունը չտրվեց»,- հայտարարել է Դալլաքյանը: Անդրադառնալով Քոչարյանի պաշտոնավարմանը` պատգամավորը նշել է, որ երկրորդ նախագահն անկեղծ ցանկություն չուներ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու և չգնաց այդ հարաբերությունների կարգավորմանը, այլ միայն ստեղծեց այդ հարաբերությունների իմիտացիա: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա, ըստ Դալլաքյանի, ներկայիս նախագահը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու անկեղծ ցանկություն ունի: «Սերժ Սարգսյանի քայլն իշխանության քննությունն է հայկական և միջազգային հանրության առջև»,- եզրափակել է Դալլաքյանը:

No comments: