Wednesday, September 16, 2009

Իսրայելում կանգնեցվելու է Հայոց ցեղասպանության զոհերի առաջին հուշարձանը /PanARMENIAN.Net/ 15.09.2009 - Իսրայելի հայերի «Արարատ» միության նախաձեռնությամբ եւ Պետախ Տիկվայի քաղաքապետարանի համաձայնությամբ սկսվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցումը` նվիրված Ցեղասպանության 95-րդ տարելիցին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են «Արարատ» միությունում: «Բազմաթիվ պետություններ են ճանաչել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, աշխարհի տարբեր անկյուններում վեր են խոյանում Մեծ Եղեռնի զոհերի հուշակոթողներ, իսկ Սուրբ երկրում` Իսրայել պետությունում, կառուցվող հուշահամալիրը ոչ միայն խորհրդանշական է, այլեւ մեկ քայլ` պատմական արդարության վերականգնման ճանապարհին»,- ասվում է Իսրայելի հայերի միության նախագահ Աշոտ Մարտիրոսյանի նամակում` ուղղված համայն հայությանը: «1915 թ. ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ստեղծման սուրբ գործն իրականացնելու համար մենք ակնկալում ենք րոլորիդ օժանդակությունը, խնդրում ենք բոլորիդ բարոյական եւ նյութական աջակցությունը, ինչը ցուցաբերելով` կճանաչվեք հուշահամալիրի պաշտոնական հովանավոր եւ ձեր ներդրումը կունենաք Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման սրբազան գործում: Շնորհակալ ենք օգնության եւ աջակցության համար»,- ասվում է Աշոտ Մարտիրոսյանի նամակում:

No comments: