
Tert.am.15-9-2009- Հայ թուրքական Արձանագրությունների որոշ կետեր ոչ թե մտահոգություն, այլ իսկական տագնապ են առաջացնում, որոնք փոփոխելու համար ՀՅԴ-ն փորձելու է ամեն բան անել: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել ՀՅԴ խորհդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Խորհրդարանական հայտարարությունների ժամին, անդրադառնալով հայ-թուրքական Արձանագրություններին, Վահան Հովհաննիսյանը նշել է, որ իրենք այսօրվանից մեկնարկած ակցիաներով նպատակ ունեն արթնացնել հայության զգոնությունը: ՀՅԴ խմբակցության ղեկավարը նաև նշել է, որ քաղաքապետարանը չի արտոնել իրենց ակցիաները, մինչդեռ մեկ այլ ընդդիմադիր ուժին` ՀԱԿ-ին «քարտ-բլանշ է ցույց տվել, որ հինգ օր քաղաքոմ ինչ ուզեն՝ անեն»:
Հովհաննիսյանը նկատել է, որ հենց միայն քաղաքապետարանի արտոնումից կարելի է ենթադրել, թե ով է այս երկրում իրական ընդդիմությունը:
No comments:
Post a Comment