«Լրագիր» 14-9-2009- Հայաստանի տնտեսությունը շարունակում է երկնիշ անկում ապրել, և այդ ցուցանիշն արդեն մոտենում է 20%-ի: Այսօր բոլորին է հետաքրքրում, թե որքան է դեռ շարունակվելու անկումը, և արդյոք կառավարության ծրագրերը բավարար և արդյունավետ են կասեցնելու այն և, ի վերջո, հետ շրջելու այդ միտումը: Հայաստանի կառավարության արձագանքն այսօր ստեղծված տնտեսական իրավիճակին երկու հիմնական թերություն ունի: Առաջինն այն է, որ կառավարության գործունեության հիմնական ուղենիշ հանդիսացող փաստաթուղթը՝ 2009թ. բյուջեն, ժամանակավրեպ է: Այն կառուցված է 9% տնտեսական աճի կանխատեսման վրա, իսկ իրականությունն արձանագրում է 18%-ի անկում: Բյուջեում փաստորեն առկա է 27%-ի ճեղքվածք: Նման աղավաղված փաստաթուղթը չի կարող ծառայել որպես նախագիծ կամ նույնիսկ պարզ ուղեցույց կառավարության տնտեսական գործունեության համար: Երկրորդը՝ կառավարության հակաճգնաժամային ջանքերը հիմնականում միտված են տնտեսության առաջարկային հատվածին: Խրախուսելով առաջարկի աճը, ֆինանսավորելով որոշ ոլորտներ՝ պահպանելու համար այդ ոլորտների արտադրության մակարդակը, կարելի է ապահովել կարճաժամկետ աճ և ՀՆԱ-ի ցուցանիշների կարճաժամկետ բարելավում, բայց սա չի կարող լինել կայուն և շարունակական նույնիսկ կարճաժամկետ առումով, եթե համապատասխան ջանքեր չգործադրվեն տնտեսության պահանջարկային հատվածը խթանելու համար: Կառավարության հիմնական խնդիրն ակնհայտորեն պետք է լինի այն, ինչ արդեն արել են շատ երկրներ: Առաջին՝ վերանայել բյուջեն, որպեսզի այն արտահայտի առկա իրողությունները, երկրորդ՝ խթանել տնտեսության պահանջարկային մասը՝ օգտագործելով մոտ $1 մլրդ-ի հասնող արդեն իսկ ձեռք բերված ֆինանսական միջոցները: Դասագրքային ճշմարտություն է, որ ցանկացած երկրի տնտեսության աճի հիմնական շարժիչն ապրանքների և ծառայությունների պահանջարկն է: Սպառողի պահանջարկը, կառավարության ծախսերը, ներդրողների մասնակցությունը և արտաքին պահանջարկը (արտահանումը) կազմում են ցանկացած երկրի տնտեսության ամբողջական պահանջարկը: Այժմ տեսնենք, թե ամբողջական պահանջարկի տարբեր բաղկացուցիչներից յուրաքանչյուրի մասով ինչ է արվում կառավարության կողմից, և ինչ լրացուցիչ քայլեր կարող են ձեռնարկվել:
1. Սպառողական պահանջարկը: Այս բաղկացուցիչն ընդհանուր պահանջարկի մեջ ամենածանրակշիռն է: Բարձր գործազրկությունը, տնտեսական անկումը, եկամուտների նվազումը, ինչպես նաև արտաքին տրանսֆերտների կտրուկ անկումը զգալիորեն նվազեցրել են տնտեսությունը խթանելու այս բաղկացուցչի կարողությունը: Կառավարության այսօրվա ծրագրում սրան միտված ոչ մի քայլ չի նախատեսվում: Սպառողական պահանջարկն աշխուժացնելու համար անհրաժեշտ է սպառողին տրամադրել լրացուցիչ եկամուտ: Սա պետք է ներառի հասարակության ամենալայն շերտերը՝ առանց խտրականության: Միակ լուծումը գործատուների և աշխատողների եկամտահարկը և շահութահարկը կրճատելն է:
2. Կառավարության ծախսերը: Այս բաղկացուցիչը նույնպես կարևոր և անմիջական ազդեցություն ունի իրավիճակի վրա, հատկապես ճգնաժամային պայմաններում: Թեև կառավարությունը նախատեսում է ենթակառուցվածքային ծրագրեր, դրանք կա՛մ երկարաժամկետ են, կա՛մ շատ փոքր են տնտեսության վրա զգալի ազդեցություն ունենալու համար: Նոր ատոմակայանի և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծերն անմիջապես իրականացվելիք ծրագրեր չեն: Առավել իրականանալի ծրագրերն էլ շատ փոքր են լուրջ խթան հանդիսանալու համար: Այս ծրագրերը չեն տարբերվում այն ծրագրերից, որոնք միշտ տեղ են գտել ցանկացած բյուջեում նորմալ, ոչ ճգնաժամային պայմաններում: Կառավարությունը կարող է իրական փոփոխություն ապահովել միայն, եթե իրականացնի լավ մտածված ծրագրեր, որոնք կունենան հնարավոր ամենամեծ բազմապատկիչ էֆեկտը և կապահովեն ամենաշատ աշխատատեղերը:
3. Ներդրումները: Սա թերևս ամենաանտեսված բաղկացուցիչն է: Այս ոլորտում ակտիվությունը մեծ մասամբ կախված է կառավարության և երկրի ապագայի նկատմամբ ներդրողների վստահությունից: Այստեղ հոգեբանական, ինչպես նաև շոշափելի գործնական տնտեսական միջոցներ է անհրաժեշտ կիրառել: Կառավարությունը պետք է վստահություն ներշնչի իր գործով և խոսքով: Բայց որպես գործնական միջոց՝ առաջին հերթին պետք է նվազեցվեն վարկավորման տոկոսադրույքները: Բանկերին պետք է քաջալերել, որ նրանք էապես նվազեցնեն ավանդների և վարկավորման տոկոսադրույքները՝ պահպանելով այդ երկուսի միջև առկա տարբերությունն այնպես, որ դա չազդի բանկի շահութաբերության վրա, բայց միաժամանակ մատչելի լինի վարկառուի համար: Հատկապես արտաքին ներդրումները խթանելու համար անհրաժեշտ են հարկային արտոնություններ:
4. Արտաքին պահանջարկ (արտահանում): Այս բաղադրիչը նույնպես զգալիորեն տուժել է: Հայաստանում անցած մեկուկես տարվա ընթացքում արտահանումը նվազել է 46%-ով: Մինչդեռ հաշվի առնելով փոքր ներքին շուկան՝ արտահանումը կրիտիկական նշանակություն ունի Հայաստանի տնտեսական զարգացման համար: Միջազգային պահանջարկի նվազումը, հումքային ապրանքների ցածր գները և տրանսպորտային սահմանափակումները, իհարկե, նպաստել են այս անկմանը: Ու թեև կառավարությունն ազդեցություն չունի այս գործոնների վրա, որոշ համեստ միջոցներով հնարավոր է բարելավել իրավիճակը: Այս ոլորտում երկու հիմնական խոչընդոտ կա: Մեկը միևնույն ապրանքատեսակների շուկայում հայկական ապրանքների ցածր մրցունակությունն է տրանսպորտային ծախսերի պատճառով, մյուսը՝ ապրանքների արտահանումն ապահովելու համար ֆինանսների հաճախակի բացակայությունը: Այս երկու խնդիրն էլ կարելի է մեղմացնել՝ վերանայելով փոխարժեքի քաղաքականությունը և գտնելով առավել հավասարակշռված փոխարժեք, որը կարող է լինել շահեկան թե՛ ներմուծողների, թե՛ արտահանողների համար: Պետք է նաև ստեղծել արտահանման կարճաժամկետ արտոնյալ վարկերի տրամադրման մեխանիզմ: Հայաստանի պարագայում կա ևս մեկ լուրջ վտանգ: Դա $1 մլրդ-ի հասնող վարկերն են, որոնք հաջորդ երկու տարվա ընթացքում մեծացնելու են երկրի արտաքին պարտքը՝ հասցնելով ՀՆԱ-ի 50%-ին: Եթե կառավարությունը չկարողանա այդ գումարներն ուղղել բացասական միտումը հնարավորինս արագ կասեցնելուն և կայուն, իրական աճ ապահովելուն, այդ պարտքը դառնալու է լրացուցիչ բեռ մեր տնտեսության վրա, որը եկող տարիներին կարող է մեզ է՛լ ավելի խոր ճահճի մեջ քաշել: Եվ, վերջապես, կառավարության հակաճգնաժամային ծրագրի բացթողումներից մեկն այն է, որ լուծումները փնտրվում են բացառապես տնտեսական դաշտում և այդ լուծումները փնտրվում են հիմնականում միջազգային տնտեսական ճգնաժամի ենթատեքստում: Մինչդեռ Հայաստանի խնդիրները ներսում են ու ցավոք՝ ոչ միայն տնտեսական դաշտում: Օրենքի արդար և հավասար կիրառումը, մենաշնորհների բացառումը, իշխանության և բիզնեսի սերտաճման բացառումը բացառապես ներքին խնդիրներ են, և առանց այդ խնդիրների լուծմանն ուղղված իրական քայլերի տնտեսական կայուն հաջողությունների հասնելը շատ բարդ կլինի: Վստահ եմ, որ վերը նշված տնտեսական և քաղաքական միջոցառումների միաժամանակյա իրականացումը կարող է ոչ միայն կանգնեցնել անկումը, այլև լուրջ հնարավորություն ստեղծել՝ շրջելու բացասական միտումը:
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԿապիտալ օրաթերթ, 12 սեպտեմբերMonday, September 14, 2009
ՎԵՐԱԴԱՐՁ ՀԻՄՔԻՆ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԿապիտալ օրաթերթ, 12 սեպտեմբեր
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment