Tuesday, September 15, 2009

Սերժ Սարգսյանի և Էրդողանի հանդիպում Նյու Յորքում նախատեսված չէ. մամուլի քարտուղար

14-9-2009- ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը մեկնաբանել է թուրքական Sabah թերթում հրապարակված տեղեկավությունը, համաձայն որի սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում հնարավոր է Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ։ Ֆարմանյանի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա քաղաքական երկխոսությունը և հարաբերությունների կարգավորման ձգտումն ինքնին ենթադրում է տարբեր մակարդակներում հայ և թուրք պաշտոնյաների հանդիպումների անցկացում։ Սակայն, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատանքային օրացույցում Թուրքիայի վարչապետի հետ նման հանդիպում նախատեսված չէ։ «Նշված օրը` սեպտեմբերի 21-ին, Սերժ Սարգսյանը Երևանում կմասնակցի Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ իր անունից տրվելիք ավանդական պաշտոնական ընդունելությանը», – ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը։

No comments: