Tuesday, September 15, 2009

Նախագահը կուսակցություններին հրավիրում է հայ - թուրքական հարցով խորհրդակցության

«Ազատություն» 14-9-2009- Նախագահ Սերժ Սարգսյանը հայաստանյան քաղաքական կուսակցությունների նախագահներին սեպտեմբերի 17-ին հրավիրել է քննարկման` նվիրված Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Նա հիշեցրեց, որ սա նախագահ Սերժ Սարգսյանի կողմից այս ձեւաչափով հրավիրված երրորդ թեմատիկ խորհրդակցությունն է: 2008 թվականի նոյեմբերի 20-ին նախագահի հրավիրած խորհրդակցությունը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, իսկ այս տարվա մարտի 20-ին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» խորագրով:

No comments: