Wednesday, September 16, 2009

ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿՓՈՐՁԻ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԿԱՐԾԻՔ ՁԵՎԱՎՈՐԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

«ԱԶԳ», 16-09-2009- Սեպտեմբերի 21-26-ը Նյու Յորքում կանցկացվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի ասամբլեայում Թուրքիան նախագահ Գյուլի փոխարեն կներկայացնի վարչապետ Էրդողանը: «Զաման» թերթը սեպտեմբերի 14-ին անդրադառնալով այս հարցինՙ նշում է, որ ելույթում վարչապետ Էրդողանը Կիպրոսի հակամարտության եւ Հայաստանի հետ հաշտեցման հարցերում ՄԱԿ-ին կներկայացնի Թուրքիայի դիրքորոշումը: Նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների, այդ թվումՙ Ադրբեջանի ղեկավարի հետ: «Զամանի» վկայությամբ, երկկողմ հանդիպումներում բարենպաստ կարծիք ձեւավորելու համար Թուրքիայի վարչապետը կբարձրացնի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:

No comments: