Thursday, September 17, 2009

Այսօր կայացավ «Միջկուսակցական խորհրդակցությունների» նիստը

/PanARMENIAN.Net/ 16.09.2009 - Սեպտեմբերի 16-ին «Սահմանադրական իրավունքի Միություն» (ՍԻՄ) կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Միջկուսակցական խորհրդակցությունների» կուսակցությունների ներկայացուցիչների նիստ: Քննարկվեցին հայ-թուրքական հարաբերություններին եւ օգոստոսի 31-ին նախաստոորագրված Արձանագրություններին վերաբերող կուսակցությունների առաջարկությունները: Փաստվեց, որ «Միջկուսակցական խորհրդակցությունների» կուսակցությունների մոտեցումները հիմնականում համընկնում են: Որոշվեց առաջարկությունների փաթեթը սեպտեմբերի 17-ին` հայ-թուրքական հարաբերություններին նվիրված հանդիպմանը, ներկայացնել ՀՀ նախագահին:

No comments: