Tuesday, September 29, 2009

Ադրբեջանի ԱԳՆ. «Ադրբեջանի դիրքորոշումը բանակցային գործընթացում չի փոխվել»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ադրբեջան այցի շրջանակներում քննարկվելու են Ղարաբաղի հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակը. այս մասին, ինչպես հաղորդում է «day.az»-ը, ասել է Ադրբեջանի ԱԳ մամուլի խոսնակ Էլհան Պոլուխովը: Նա ասել է, որ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան կայցելեն հոկտեմբերին: Պոլոխովն ավելացրել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը բանակցային գործընթացում չի փոխվել, և «ինքնավարության հարց կարող է լինել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

No comments: