«ԱԶԳ», 29-09-2009- Ադրբեջանցի պատգամավոր Զահիդ Օրուջը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ «ճանապարհային քարտեզի» ստորագրման հարց է բարձրացնելու ադրբեջանական մեջլիսում, ընդ որում սրա ստորագրումը պետք է ավելի շուտ արվի, քան հայ-թուրքական համանուն փաստաթղթինը:
«Այս փաստաթղթով մենք թույլ չենք տա Թուրքիային խառնվել այնպիսի հարցերում, որոնք չեն վերաբերում նրան», ասել է Օրուջը:
Նրա խոսքերովՙ «ճանապարհային քարտեզը» կարող է նաեւ հոգեբանական պարտականություններ դնել Թուրքիայի վրա: «Բոլոր այն քաղաքական լոզունգները, թե մենք ու Թուրքիան եղբայրներ ենք, անշուշտ, շատ կարեւոր են, բայց մեզ պետք են իրավական հիմքեր, եւ դա «ճանապարհային քարտեզն» է: Այս հարցը բարձրացնելու եմ պառլամենտում», նշել է «Անա Վաթան» իշխանամետ կուսակցության ներկայացուցիչը:
Tuesday, September 29, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment