/PanARMENIAN.Net/ 01.09.2009 - ԱՄՆ-ն ողջունում է Շվեյցարիայի միջնորդությամբ Թուրքիայի ու Հայաստանի հրապարակած համատեղ հայտարարությունը երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման մասին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Յան Քելլին: «ԱՄՆ-ն միշտ կողմ է եղել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանը առանց նախապայմանների ու սեղմ ժամկետում: Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Թուրքիային որքան հնարավոր է արագ ստորագրել շրջանակային համաձայնագիրն ըստ հայտարարության: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել երկու երկրների կառավարություններին եւ սատարել հարաբերությունների կարգավորմանն ուղղված նրանց ջանքերին: Այդ պատմական գործընթացը խաղաղություն, անվտանգություն ու կայունություն կբերի տարածաշրջան»,-ասել է Քելլին:Wednesday, September 2, 2009
Պետդեպարտամենտը սատարում է Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը
/PanARMENIAN.Net/ 01.09.2009 - ԱՄՆ-ն ողջունում է Շվեյցարիայի միջնորդությամբ Թուրքիայի ու Հայաստանի հրապարակած համատեղ հայտարարությունը երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման մասին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Յան Քելլին: «ԱՄՆ-ն միշտ կողմ է եղել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանը առանց նախապայմանների ու սեղմ ժամկետում: Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Թուրքիային որքան հնարավոր է արագ ստորագրել շրջանակային համաձայնագիրն ըստ հայտարարության: Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել երկու երկրների կառավարություններին եւ սատարել հարաբերությունների կարգավորմանն ուղղված նրանց ջանքերին: Այդ պատմական գործընթացը խաղաղություն, անվտանգություն ու կայունություն կբերի տարածաշրջան»,-ասել է Քելլին:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment