Thursday, September 17, 2009

Մեկնարկում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած կուսակցապետերի հավաքը` նվիրված հայ-թուրքական արձանագրություններին

News.am. 17-9-2009- Ժամը 14-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանը Հայաստանում գործող բոլոր քաղաքական կուսակցությունների ղեկավարներին հրավիրել է քննարկման` նվիրված Հայաստան — Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլին, ինչպես նաեւ նախաստորագրված արձանագրություններին: Հիշեցնենք, որ սա այս ձեւաչափով թվով երրորդ թեմատիկ հանդիպումն է: Կուսակցապետերի մասնակցությամբ առաջին հավաքը նվիրված էր ԼՂ խնդրին, իսկ արդեն այս տարվա մարտին հրավիրված հավաքը կրում էր «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» խորագիրը: Նշենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին անդամակցող կուսակցությունները չեն մասնակցելու այս հավաքին, քանի որ այն համարում են իմիտացիա: Նաեւ ուժի մեջ է մնում ՀԱԿ-ի նախապայմանը, ըստ որի, նրանք պատրաստ են իշխանությունների հետ ցանկացած հարց քննարկել բացառապես բոլոր քաղբանտրակյալներին ազատ արձակելուց հետո, իսկ ներկայումս մոտ 20 մարդ քաղաքական դրդապատճառներով գտնվում է անազատության մեջ:

No comments: