Thursday, September 17, 2009

Հայ-թուրքական բանակցությունների և ԼՂ հակամարտության միջև ոչ մի կապ չկա, Ֆիլիպս

Tert.am- 19-9-2009- Միացյալ Նահանգների Ատլանտյան խորհրդի ավագ անդամ Դեյվիդ Լ. Ֆիլիպսը, պատասխանելով թուրքական Today's Zaman-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է արգելք հանդիսանալ Հայաստանի և Թուրքիայի միջև մերձեցման համար, նշել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների շնորհիվ` ավելի մեծ ջանքեր կներդրվեն համաձայնագրի ձեռքբերման համար, որի համաձայն պատերազմական գործողությունների թաթերաբեմին եղած տարածքների (նկատի ունի ազատագրված տարածքները–խմբ.) մեծ մասը կվերադարձվի Ադրբեջանին: Սակայն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առկա գործընթացի և ԼՂ հակամարտության միջև որևիցե կապ չկա: Իմ կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ու հաստատումը մեծ խթան կհանդիսանա Լեռնային Ղարաբաղի բանակցությունների համար»,- եզրափակել է Դեյվիդ Ֆիլիպսը:

No comments: