Tuesday, September 15, 2009

Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ հարգանքի մակարդակը հավասար է զրոյի. փորձագետ

Tert.am. 15-9-2009- Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներից զորքերի դուրսբերման հարցը առանցքային է Հայաստանի և Ղարաբաղի համար: Նման կարծիք 1news.az-ին հայտնել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ալան Դելետրոզը: «Ղարաբաղում ասում են, որ դա գոյատևման հարց է, և քանի դեռ վստահություն չկա, այս հարցը պետք է լինի բանակցային կետերից մեկը: Եվ այն, ինչ նրանք ցանկանում են տեսնել, անվտանգության կոնկրետ պայմաններ են»,- նշել է նա: «2005թ. մեր զեկույցում շարադրած տարբերակը շատ նման է այլ տարածաշրջաններում առկա իրավիճակներին: Դա այն է, երբ տեղահանված մարդիկ վերադառնում են, և տարածաշրջանում խաղաղարար ուժեր են տեղակայվում: ԵԱՀԿ շրջանակներում խաղաղարարներ տեղակայելու առաջարկ արդեն իսկ կա, սակայն կարող են լինել նաև այլ ուժեր` ԵՄ-ի կամ ՄԱԿ-ի հովանու ներքո: Տվյալ պահին այստեղ հնարավորություններն ավելի մեծ են, քան դրանք ընդունելու մտադրությունները»: Դելետրոզի խոսքերով` դատելով Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ներից` հարևան երկրի ժողովրդին հարգելու մակարդակը գրեթե հավասար է զրոյի:

No comments: