
Tert.am. 21-9-2009- Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հայ Ազգային Կոնգրեսում ՀՀՇ վարչության Անդամ Արամ Մանուկյանը, զրուցելով լրագրողների հետ, առաջին հերթին, շնորհավորեց քաղբանտարկայլների տոնը և ազատություն ցանկացավ նրանց՝ նշելով, որ անկախությունը գործիք է ազատության ճանապարհին։
«Եթե այդ ազատությունն այսօր մեն չենք վայելում, ուրեմն պրոբլեմ ունենք անկախության հետ, պրոբլեմ ունենք իշխանության հետ, որն իր ազատության հրապարակը փակել է, քանդել է միայն նրա համար, որ միտինգ չլինի, ազատ խոսք չհնչի, այդ երկրում անկախության պահապանները չկան: Պետությունը, իշխանությունը երկրի անկախության պահապանն է, հավատարիմ շունը, որը պետք է պահպանի իր տիրոջ՝ ժողովրդի կերտած անկախությունը: Այսօր այդ շունն իր երկրի ունեցվածքը մսխելով է զբաղված, իր երկիրը օտարելով, իր երկրի արժեքները վարկաբեկելով է զբաղված. սա է մեր տխուր վիճակը: Լուծումն այդ անկախությանը տեր կանգնելն է, և այն մարդիկ, այն իշխանությունները, ովքեր կաշկանդում են անկախությունը, ազատ խոսքը` նրանց հեռանալը դառնում է օրահարց, այսնիքն անկախության և ազատության պահպանման պայմաններից մեկը դառնում է իշխանափոխությունը»,- նշել է Արամ Մանուկյանը։
Վերջինիս խոսքով` Հայաստանում իշխանափոխությունը դառնում է անհրաժեշտ քայլ քաղբանտարկյալների ազատման, Հայաստանում ժողովրդավարության վերականգնման, Հայաստանի վարկը բարձրացնելու համար, խայտառակ դիվանագիտության հետքերը վերացնելու համար։
No comments:
Post a Comment