
«ԼՐԱԳԻՐ» 21-9-2009 - Հայ-թուրքական գործընթացի հանրային քննարկումների համատեքստում Սերժ Սարգսյանը շաբաթավերջին փակ հանդիպում է ունեցել մի քանի տասնյակ լրատվամիջոցների ղեկավարների հետ:
Ինչպես մեզ փոխանցեց քննարկման մասնակիցներից մեկը, խոսելով գործընթացի առաջիկա հեռանկարների մասին, Սերժ Սարգսյանն ասել է, թե 'կանխորոշված չէ, որ Հայաստանը կստորագրի այդ արձանագրությունները կամ, որ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի այն':
Խոսելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման արդյունքում մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի նվազման մասին վերջին շրջանում հաճախակի հնչող մտահոգությունների մասին, Սերժ Սարգսյանն ասել է, թե 'տեսանելի ապագայում կլինեն գործողություններ, որոնք կփարատեն նման կարգի բոլոր մտահոգությունները, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կբերի հայ-ռուսական բարեկամության թուլացման':
No comments:
Post a Comment