Thursday, September 17, 2009

Թուրք մարդասպանին գտան, բայց ոչ Հայաստանում

Tert.am- 19-9-2009- Թուրքիայում կատարված աղմկահարույց սպանության հեղինակ Ջեմ Գարիբօղլուն հանձնվել է Թուրքիայի ոստիկանությանը։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ թուրքական լրատվամիջոցներից ոմանք նշել էին, որ Գարիբօղլուին բռնել էին Հայաստանում։ Հետագայում, սակայն, թե հայկական, թե թուրքական կողմի պաշտոնյաները հերքել էին այդ տեղեկատվությունը։ Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet–ը, Գարիբօղլուն հանձնվել է ոստիկաններին իր փաստաբանի հետ զրուցելուց հետո։ Իր խոսքում նա նշել է, որ սպանել է երիտասարդ աղջկան՝ Մունեվեր Ղարաբուլութին, խանդի պատճառով։ Հիշեցնենք, որ Գարիբօլուն սպանել էր աղջկան, մասնատել նրա մարմինը և նետել աղբարկղ։ Դա տեղի էր ունեցել 6,5 ամիս առաջ. ողջ այդ ընթացքում Գարիբօղլուն անցկացրել էր փակ տանը և գրեթե դուրս չէր եկել այնտեղից։

No comments: