Monday, September 21, 2009

ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հայ-թուրքական բանակցային գործընթացում Թուրքիայի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: «Քանի դեռ Ադրբեջանի գրավյալ տարածքները չեն վերադարձվել, Հայաստանի հետ սահմանը չի բացվի»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում թուրքական Milliyet-ը։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան համարում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շատ մոտ է: «Եթե մենք Հայաստանի կողմից չտեսնենք կոնկրետ քայլեր, սահմանի բացման մասին ոչ մի խոսք չի կարող լինել»,- ասել է Թուրքիայի վարչապետը, որի այս հայտարարությանն անմիջապես հետևել է Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը: «Ադրբեջանը ողջունում է Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունը, որով հերթական անգամ ամրագրվում է պաշտոնական Անկարայի դիրքորոշումը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը:

No comments: