«Լրագիր» 5-10-2009- Այսօր որեւիցե մեկին հասկացնելու կամ համոզելու կարիքը չկա, որ թուրքի կողմից հայի հետ խոսելու միակ լեզուն, որին նա իրականում տիրապետում է կատարյալ ձեւով, դա յաթաղանն է կամ էլ կացինը: Անկախ ժամանակաշրջանից ու աշխարհագրական վայրից: Բացատրման կարիքը չկա, քանզի այդ ամենը ակնհայտ է ու տեսանելի: Նման մի ակնհայտ փաստ էլ այն է, որ Հայաստանի այսօրվա ղեկավարությունն իր ժողովրդի հետ երկխոսելու համար նույնպես կատարյալ տիրապետում է միայն մեկ լեզվի: Դա Մարտի 1-ի լեզուն է: Ֆրանսահայերն էլ առիթն ու հնարավորությունն ունեցան իրենց նուրբ մաշկի վրա զգալ Մայր Հայրենիքի մահակի ամբողջ ուժը, որ իրենց հասավ ֆրանսիացի ոստիկանների բազկով: Բարեբախտաբար, չեղան զոհեր: Հավանաբար այն պատճառով, ավելի ճիշտ՝ նրա շնորհիվ, որ Փարիզ նախապես Հայաստանից չէր իջեցվել սափրագլուխների դեսանտը: Շառլ Ազնավուրը, կամ էլ Ալեն Թերզյանը շատ հարգված անձինք են, բայց դեռեւս ֆրանսահայ համայնքը չեն, եւ նրանց արտահայտած կարծիքն ընդամենը իրենց կարծիքն է, իսկ համայնքի կարծիքը դա այն հարյուրավորների ձայնն էր, որ Հայաստանի պետական կառույցները ֆրանսիական ոստիկանության միջոցով փորձում էին լռեցնել Փարիզի Կանադայի հրապարակում՝ Կոմիտասի արձանի մոտ: Այնպես որ, այս աննախադեպ ուղեւորության համար Հայաստանի նախագահի կողմից իր հետ վերցրած ճամպրուկի ամենակարեւոր պարունակությունը դա «ՄԱՐՏԻ 1-ն» էր:
Լավ, հասկացանք. նախագահական ընտությունների ընթացքում այն բոլոր անձինք, ովքեր չէին ցանկանում Հայաստանի նախագահ տեսնել Սերժ Սարգսյանին, պառակտիչներ էին, ապակայունացնողներ, հասարակությունը ճեղքողներ, պետության եւ ազգի դավաճաններ: Եվ նրանք ստացան ըստ արժանվույն. Մարտի մեկը: Հիմա արդեն այդ բոլոր դավաճանական որակումները հասցեագրվում են նրանց՝ ներառյալ սփուռքը, ովքեր դեմ են «Մադրիդյան սկզբունքների» եւ «հայ –թուրքական արձանագրությունների» դրույթների իրականացմանը: Այսինքն անձանց, որոնք ցանկանում են պահպանել իրենց պետությունն ու ազգային արժանապատվությունը: Այստեղ, ներսում, ամեն ինչ պարզ է: Իսկ դրսում՝ այդ հայ մարդիկ օտար պետության մեջ, նրա ոստիկանության կողմից, ծեծի են ենթարկվում իրենց հետ հանդիպման եկած Մայր-Հայրենիքի ղեկավարության ուղղակի հրահանգով: Այսպիսին է մեզ ներկայանում համազգային գլոբալ երկխոսության սկզբնական փուլը:
Իսկ ինչպե՞ս է ընթացել սրտաբաց խոսակցությունը եւրոպական սփյուռքի հանդարտ պատվիրակների հետ: Pariz.02.10.2009. «Հայոց Ցեղասպանության եղելությունը ապացուցման անհրաժեշտությունը չունի: Եվ Թուրքիայի իշխանությունները ստիպված են լինելու վաղ թե ուշ հաշվի նստել 1.5 միլիոն անմեղ զոհերի ու տարագրված մի ողջ ժողովրդի սերունդների ցավի ու կատարված եղեռնագործության փաստի հետ: Միակ խնդիրը, որ մենք կարող ենք քննարկել, դա այն է, թե ինչպես կարող ենք օգնել Թուրքիայի ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելու հարցում: Ավելի հստակ, թե ինչպես կարելի է վերացնել Ցեղասպանության հետևանքները»: Հենց այսպես. Ոչ ավել, ոչ պակաս: Պարզվում է, այս ախմախ թուրքերը այնքան են խճճվել սեփական պատմության մեջ, որ արդեն իմքնուրույն ի վիճակի չեն անհրաժեշտ անաչառությամբ թերթել նրա էջերը եւ դիմել են հայերի օգնությանը, որ նրանք գան ու հասկացնեն, սովորեցնեն «…Թուրքիայի ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելու հարցում:» Թուրքերը, ի հարկե, գիտեն, գիտակցում եր զխչում են, որ 1915-ն իրենք հայերի հանդեպ իրականացրել են Ցեղասպանություն: Բայց չգիտեն, չեն հասկանում ու չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է վերացնել դրա հետեւանքները: Եվ կրկին դիմել են հայերի օգնությանը, որ նրանք բացատրեն իրենց «…Ավելի հստակ, թե ինչպես կարելի է վերացնել Ցեղասպանության հետեւանքները»:
Բոլորն էլ հույսով են, որ հայերը չեն շահագործի թուրքերի տգիտությունն ու հետամնացությունը եւ խղճով կմոտենան հարցին. Թե փոխհատուցման ռեպարացիոն գումարների չափը որոշելիս, թե Թուրքիայից Հայաստանին վերադարձվելիք տարածքների քարտեզը գծելիս: Գոնե Վիլսոնի գծած քարտեզը չգերազանցվի: Թուրքիայի ապագան էլ վտանգված չի լինի: Դատելով Ս.Սարգսյանի արտահայտած այդ մտքերից, Ցեղասպանության հետեւանքները վերացնելուց հետո, Թուրքիան, ըստ ամենայն հավանականության, կհայտարարվի որպես Հայաստանի հոգածության ներքո գտնվող տարածք: Ինչպես, ասենք, Պապուա-Նոր Գվինեան է՝ Ավստրալիայի հոգածության ներքո գտնվող տարածք: Հիմնական խնդիրն է լինելու է, իրականացնել խիստ հսկողություն, որպեսզի թուրքերը, իրենց ազգային սովորություններին համաձայն, հանկարծ որեւիցե նոր ցեղասպանություն չիրականացնեն եւ դրանով իսկ կրկին հետաձգեն իրենց մուտքը Եվրամիություն:
Իրականությունը, ցավոք սրտի, ամենեւին էլ ծիծաղաշարժ չէ, վարվող քաղաքականության հետեւանքներն էլ՝ ավելի քան մտահոգիչ: Որդեգրած քաղաքական կուրսի անընդունելի լինելը երեւում է թեկուզ նրանից, որ ժողովրդի կողմից ցուցաբերվող անհամաձայնությունն ումտահոգությունը շատ դեպքերում դրսեւորվում է, կարծես, վտանգի բնազդային մակարդակի գիտակցումից: Մեր դիդարկումներով այդ պահերը հետեւյալն են.
- Թուրքի որեւիցե խոսքի հավատալ չի կարելի: Նրա հետ բանակցելը արդյունավետ կարող է լինել միայն որոշակի ուժային ռեսուրս ունենալու դեպքում: Եթե այդ դիրքերից մենք այսօր չենք կարող խոսել, ավելի ճիշտ է, դեռեւս առհասարակ չմտնել նրանց հետ որեւիցե բանակցային գործընթացի մեջ: Սահմանն իրենք են փակել թող իրենք էլ բացեն: Ինչ-որ բանի դիմաց բացելը մեզ պետք չէ:
- Իշխանությունների եւ ժողովրդի միջեւ առկա է անհերքելի անվստահության եւ ատելության մի անջրպետ: Խողովուրդը, տեսնելով իշխանության ամբողջ գործելավոճը, չի կարող հավատալ, որ այսօրվա իշխանությունը իրականում կարող է եւ բարոյապես ի վիճակի է ճիշտ եւ օգտակար բան անել ոչ թե զուտ անձնական, այլ ամբողջ պետության ու հասարակության շահերին համապատասխան:
- Քաջ գիտակցելով, որ պետության ներսում ձեւավորված պետական-քաղաքական համակարգը խիստ անկատար է, արատավոր է եւ անմրցունակ, ժողովուրդը լրիվ հիմնավորված տագնապ է արտահայտում, որ նմամ ներքին քաղաքական ռեսուրսներով այսօր միջազգային ասպարեզ այդչապ լայնածավալ դուրս գալը կարող է մեզ նետել այդ ասպարեզում շատ ու շատ հեռավոր ու խուլ մի անկյուն: Միջազգային ասպարեզում ինչ-ինչ հայտեր ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է նախ կարգի գցել կյանքը սեփական երկրի ներսում: Լուծել իշխանության լեգիտիմության հարցը նախ սեփական հասարակության մեջ եւ հետո նոր՝ զիչումների միջոցով այդպիսին երեւալ օտարի առաջ:
Թե մենք, հայերս, թե բովանդակ աշխարհը քաջատեղյակ է, որ հայության բոլոր հիմնախնդիրները ուղղակի հետեւանքներ են հայոց Մեծ Եղեռնի: Դրա ճանաչումն ու դատապարտումը մի շարք երկրների կողմից, ինչ խոսք, ոնեցել է եւ ունի քաղաքական բնույթի դրդապատճառներ եւ նպատակներ: Բայց այդ քայլի հիմնավորումը միշտ էլ գտնվել եւ արծարծվել է, առաջին հերթին, բարոյական հարթության մեջ, բարոյական ոլորթում: Իր մերժողական քարոզչության մեջ Թուրքիան, քաղաքական հարթության մեջ բերում է այնպիսի հակափաստարկներ, ինչպիսիք են, օրինակ, պատերազմական իրավիճակը, հայերի անհնազանդությունը, Թուրքիայի ներսում ռուսների համար որպես հինգերորդ շարասյուն հանդես գալը, եւ այլն: Այդ բոլորը հասկանալի է, եվ լիովին հակադարձելի: Բայց մեր առավել ուշագրավ ու մտահոգիչ պետք է լինեն, հատկապես այսօր, այն հակափաստարկները, որ բերվում են մեր դեմ թուրքերի կողմից բարոյական ոլորթում: Այդ առումով նրանց կողմից մենք բնութագրվում ենք որպես պետականաստեղծ ու պետականապահպան հատկություններից բացարցակապես զուրկ, էությամբ չարչի մի ազգ, որի հողը, հայրենիքը, հավատքը, խիղճը, պատիվն ու, առհասարակ, ամբողջ կյանքն ու նրա նպատակը մի բան է. փողը: Համաձայնվենք, որ նման պարագայում ինչ-ինչ հակափաստարկներ բերելը ոչ թե դժվար է, այլ, գրեթե անհար: Այսօր այդ ամենին հնարավոր է հակադարձել, հողմացրիվ անել միայն ու միայն մեր ազգային ու պետական կեցվածքի բարոյական էության դրսեւորմամբ:
Իսկ ինչպիսին է այդ հարցի վերաբերյալ մեր կողմից դրսեւորվող հայկական բարոյականությունը հենց այսօր: Վերջապես մենք կարող ենք միմյանց խաբել, կամ էլ ինքներս մեզ: Բայց աշխարհին էլ հո չենք կարող խաբել ու ստիպել հավատալ ու հիանալ մեր դիվանագիտական աբասելի թռիչքներով: Իսկ մերկ ճշմարտությունն այն է, որ արդեն այսօր, նույնիսկ առանց այդ արձանագրությունների վավերացման, մենք ամբողջ աշխարհին ցուցադրում ենք, որ մենք, պետական եւ համազգային մակարդակով ի վիճակի ենք Ցեղասպանության հարցը դարձնել առեւտրի առարկա, հրաժարվելով նրանից այն չափով, ինչ չափով որ դրա դիմաց մեզ կխոստացվի որոշակի տնտեսական շահ: Իրական է այն թե ոչ՝ դա լրիվ այլ հարց է: Այսինքն, ինչպես որ Հայաստանի վերջին անկախացումը ուղեկցվեց անհատ հայերի կողմից իրենց հայրենակիցների եւ օտարների հանդեպ իրականացված բազմաթիվ «քցումների» ակցիաներով, այդպես էլ, միջազգային ասպարեզում հայտնվելու պարագայում արդեն Հայաստան պետության կողմից սկիզբ է առել մի շարք պետությունների հանդեպ պետական մակարդակով «քցում» իրականացնելու գործընթացը: Այսինքն ամեն ինչ իր տեղն է գալիս՝ չարչի ազգը հենց միայն չարչի պետություն էլ կարող է ստեղծել եւ ունենալ: Իսկ թե ինչ ճակատագրի են ի վերջո արժանանում դրանք, ում-ում, բայց հայերիս բացատրելու կարիք հաստատ չկա:
Թեեւ ոմանց համար կարող է տարօրինակ թվալ, բայց վիճակը այսօր ամենեւին էլ անհույս չէ եւ կան բոլոր հնարավորությունները «ռեաբիլիտացվելու» համար: Թե քաղաքական, թե բարոյական ասպարեզներում: Ոմանք մտածում են, թե Հայաստանի համար խիստ շահավետ կլինի, եթե, ասենք, Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները: Փաստարկն այն է, թե աշխարհը կտեսնի, թե ինչ վատն է Թուրքիան: Հետո ինչ: Աշխարհը Թուրքիային ավելի վատն էլ է տեսել, Բայց ասել է «կոտորեցեք, Ձերդ Գերազանցություն, կոտորեցեք»: Կամ էլ մեր բողոքներին արձագանքել է, «թե անգլիական նավերը չեն կարող նավարկել հայկական լեռներով»: Այդ մոլորությունը հայությունը ուներ նաեւ Սումգայիթից հետո, երբ մտածում էր, թե աշխարհը վերջապես տեսավ թուրքի իսկական դեմքը եւ ուր որ է Ղարաբաղը մեզ կտա: Թուրքի իսկական դեմքը աշխարհը շատ լավ գիտի: Մնում է, որ վերջապես մենք բոլորս իմանանք: Իսկ բուն մեր անելիքը այսօր ավելի քան պարզ է ու հստակ: Անհրաժեշտ է ամեն գնով հասնել նրան, որ հենց Հայաստանը չվավերացնի, հրաժարվի այդ արձանագրություններից: Այդ հրաժարումով մենք օգտագործած կլինենք մեր ազգային եւ պետական հեղինակությունը փրկելու հրարավորությունը, որն ընձեռնում է մեզ այսօրվա օրը: Եթե մենք կարողանանք դուրս գալ կործանարար այն ճահճից, ուր իր հետեւց քաշում տանում է մեզ բոլորիս այսօրվա քաղաքական վերնախավը, մենք կհայտնվենք լրիվ այլ քաղաքական խաղատախտակի մոտ եւ մեզ էլ կվերաբերվեն լրիվ այլ մոտեցումներից ելնելով: Առավել եւս, եթե հայտարարվի ի լուր աշխարհի, որ այսօրվա խաղերի մեջ մտած մասնակիցները բացարցակապես չէին արտահայտում մեր ազգային ու պետական ձգտումները: Վերջին հաշվով մեր պատմությունը զերց չէ այնպիսի դրվագներից, երբ առանց մի նետ արձակելու, առանց մի կրակոցի հակառակորդը տիրացել է մեր երկրին՝ ազգի մեծերի կողմից վարած «իմաստուն», զուտ սեփական շահերով պայմանավորված քաղաքականության շնորհիվ:
Ինչպես որ մոլագար խաղացողի դեպքում թե իր անձի, թե իր ընտանիքի միակ փրկությունը, դա նրան կազինոյի խաղասրահից դուրս տանելն է, այնպես էլ տվյալ դեպքում, թե մեր բոլորի, թե պարտվողականության այս ճահճի մեջ անվերադարձորեն խրված անձանց փրկությունը միակն է. դուրս տանել նրանց իշխանական սրահներից, թույլ չտալ այլեւս հանդես գալ հայ ազգի եւ Հայաստան պետության անունից:
ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՍԵՆՑՅԱՆMonday, October 5, 2009
ՓԱՐԻԶՅԱՆ ՄԱՐՏԻ 1-Ը

ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՍԵՆՑՅԱՆ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment