Tert.am. 5-10-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը վերընտրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնում, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Անկարայում տեղի ունեցած կուսակցության համաժողովին Էրդողանը ստացել է կուսակցության 1363 անդամներից 1362-ի ձայները: Մեկ ձայն ճանաչվել է անվավեր:
Թուրքիայի իշխող կուսակցության անդամներն ընտրել են նաև կուսակցության գործադիր խորհրդի անդամներին: «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի 17 անդամներ փոխվել են:
Կուսակցության 50 անդամից կազմված խորհրդում տեղ են գտել պետնախարար և փոխվարչապետ Բուլնեթ Առինջը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, նախկին նախարարներ Հուսեյն Ցելիկը և Քորսադ Թուզմենը, ինչպես նաև կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սալիհ Քուփուսուզը:Monday, October 5, 2009
Էրդողանը վերընտրվել է իշխող կուսակցության նախագահի պաշտոնում
Tert.am. 5-10-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը վերընտրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնում, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Անկարայում տեղի ունեցած կուսակցության համաժողովին Էրդողանը ստացել է կուսակցության 1363 անդամներից 1362-ի ձայները: Մեկ ձայն ճանաչվել է անվավեր:
Թուրքիայի իշխող կուսակցության անդամներն ընտրել են նաև կուսակցության գործադիր խորհրդի անդամներին: «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի 17 անդամներ փոխվել են:
Կուսակցության 50 անդամից կազմված խորհրդում տեղ են գտել պետնախարար և փոխվարչապետ Բուլնեթ Առինջը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, նախկին նախարարներ Հուսեյն Ցելիկը և Քորսադ Թուզմենը, ինչպես նաև կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սալիհ Քուփուսուզը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment