News.am. 28-10-2009- Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելու կապակցությամբ Գարեգին Երկրորդին շնորհավորել է Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը։ Իր շնորհավորական ուղերձում նա հույս է հայտնել, որ «երկու եկեղեցիների միջեւ եղած ջերմ հարաբերությունները ապագայում եւս կզարգանան եւ կամրապնդվեն»։
«Հայկական եկեղեցու անցած դարի վերջին ազատության վերականգնումը ուրախացրեց աշխարհի բոլոր քրիստոնյաներին»,- նշում է Հռոմի Պապը՝ իր հիացմունքն արտահայտելով Գարեգին Երկրորդի՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի, վերջին տասը տարիների ընթացքում ցուցաբերած ջանքերի վերաբերյալ։
Նա ողջունել է երիտասարդների շրջանում քրիստոնեության արմատավորման Գարեգին Երկրորդի նախաձեռնությունը, նոր եկեղեցիների եւ համայնքային կենտրոնների շինարարությունը, որոնք հայ ժողովրդի մշակութային կյանքում զբաղվում են քրիստոնեական քարոզչական գործունեությամբ։
Արժե հիշեցնել, որ հոկտեմբերի 27-ին՝ 88 տարեկան հասակում, վախճանվել է Համայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրը՝ Գրիգոր Ներսիսյանը։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին Սուրբ Գայանե վանքում։ Թաղումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։ Հատկանշական է, որ Կաթողիկոսի հայրը վախճանվեց Գարեգին Երկրորդի՝ Ամենայն հայոց կաթողիկոս ձեռնադրվելուց ուղիղ 10 տարի հետո.
Wednesday, October 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment