Thursday, October 8, 2009

Վանի շրջանում նոր բախումներ քուրդ զինյալների եւ թուրքական զորախմբի միջեւ

News.am- 7-10-2009- Թուրքիայի Վանի նահանգում կրկին տեղի է ունեցել բախում թուրքական զորախմբի եւ PKK-ի քուրդ զինյալների միջեւ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Internethaber կայքէջը։ Վանի Չալդրանի շրջանում թուրքական զինված ուժերը որոնողական աշխատանքների արդյունքում բախվել են քուրդ զինյալների հետ։ Թուրքական կողմը քուրդ զինյալներին առաջարկել է հանձնվել, սակայն վերջիններս չեն ենթարկվել այս պահանջին եւ սկսվել է բախումը, որը տեւել է մեկ ժամ։ Քուրդ զինյալները տվել են 3 զոհ։

No comments: