Կամ արդյոք արձանագրությունները տանում են ցեղասպանության հետեւանքի չեզոքացման
-Փոթորկվող հայկական սփյուռքի հետ Սերժ Սարգսյանի “շփման” ընթացքում սկսել է դրսեւորվել հայկական աշխարհի հետաքրքրաշարժ փիլիսոփայությունը: Եվ, թերեւս, ոչինչ այդքան պերճախոս չի վկայում այդ աշխարհի լիակատար ապակողմնորոշման մասին, քան այդ «շփումների» նախաձեռնողի խոսքն այն մասին, թե «հայերի Ցեղասպանության փաստը չունի ապացույցի անհրաժեշտություն: Թուրքիայի իշխանությունը վաղ թե ուշ պետք է ճանաչի Ցեղասպանության փաստը: Միակ հարցը, որ մենք կարող ենք քննարկել, դա այն է, թե ինչպես օգնել Թուրքիայի ժողովրդին լինել ավելի անկողմնակալ իր պատմության էջերը վերանայելու հարցում: Ավելի ճիշտ, ինչպես կարելի է չեզոքացնել Ցեղասպանության հետեւանքը»:
Վաղուց է, որ այդպիսի ձեւով չի խոսվել ցեղասպանության եւ նրա հետեւանքի մասին: Ինչում են նկատվում ցեղասպանության հետեւանքները, եւ ինչն է նրանց «չեզոքացման» ճանապարհը: Այդ հարցերը պատահական չեն. նրանց պրիզմայով հայ-թուրքական արձանագրություններին նետված հայացքը շատ բան իր տեղն է դնում ներկայիս բանավեճի ընթացքում: Չէ որ հնարավոր է արագ պարզել, թե ինչից են կազմված այդ արձանագրությունները:
Կասկած չկա, որ թուրքերի ներկայիս սերնդի աշխարհընկալումը 1915 թվականի հայերի Ցեղասպանության հետեւանքներից մեկն է: Կասկած չկա նաեւ, որ այդ հետեւանքի չեզոքացումը Հայաստանի առանցքային շահերից է: Եվ այն, ինչը Սարգսյանն ասել է նաեւ Armenian Reporter-ին տված իր հարցազրույցում, այդքան էլ զուրկ չէ իմաստից: Իսկ նա ասել է. «Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առանցքային նպատակն այն է, որ թուրք ժողովուրդը եւ Թուրքիան հետեւեն բազմաթիվ քաղաքակիրթ երկրների օրինակին եւ ընդունի Ցեղասպանության փաստը... Խնդիրը միայն հայ-թուրքական հաշտեցումը չէ... կա նաեւ թուրքերի ներկայիս սերնդի համար սեփական պատմության հետ հաշտվելու խնդիրը...»:
Իրավիճակի նրբությունն այն է, որ մինչեւ հայ-թուրքական հարաբերության կարգավորման Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը, գոյություն ուներ հատկապես այն իրավիճակը, որը խթանում էր ցեղասպանության նշված հետեւանքի չեզոքացման խնդրի (թուրքերի ներկայիս սերնդի աշխարհընկալման) լուծումը: Կան ոչ քիչ մարդիկ, որոնք հույս են փայփայում, որ միջազգային մթնոլորտը Թուրքիային կհամոզի հաշտվել իր պատմության հետ եւ ընդունել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը: Համընդհանուր կասկած առաջացավ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը ազգին ներկայացրեց ինչ որ տեղ ձեւավորված արձանագրությունները: Շատերն այդ արձանագրությունները համարեցին այդ բարենպաստ միջազգային մթնոլորտին հասցրած «գոտկատեղից ներքեւ» հարված:
Իսկ քանի որ ազգը փաստի առաջ կանգնեցրած Սերժ Սարգսյանը շարունակում է պնդել, որ «իր նախաձեռնությունը որոշակիորեն բացում է դռները նաեւ այդ ներքին քննարկման համար, ներքին հաշտեցման համար», հայ ժողովրդի ներսում առաջացել է հակադրության մթնոլորտ: Քչերն են համաձայնում այն բանին, որ արձանագրությունների փիլիսոփայությունը կնպաստի հռչակված նպատակի իրականացմանը՝ թուրքերի ներկայիս սերնդի հաշտեցմանն իրենց պատմության հետ: Դժգոհությունն ավելի է ուժգնանում այն բանի պատճառով, որ Սերժ Սարգսյանը շարունակում է պնդել, որ «Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերության հաստատման է գնում առանց որեւէ նախապայմանի», դրա հետ մեկտեղ հայտարարելով, որ «տվյալ պահին մենք կարողացել ենք հասնել առավելագույնին»:
Վերջին արտահայտությունը հանդիսանում է այն փաստի անուղղակի վկայությունը, որ արձանագրությունների մեջ գրված են Թուրքիայի նախնական պայմանները: Այդ պայմանները բոլորը տեսնում են անզեն աչքով: Պարզապես ոմանք խոստովանում են դա, իսկ ոմանք՝ ոչ: Չեն խոստովանում նրանք, ովքեր նախապայմանները չեն համարում սկզբունքային: Դա նախաձեռնության հեղինակներն են, որոնց ներկայիս գործողությունների էությունը հանգում է նրան, որ մյուսներին համոզեն, թե Հայաստանի ստանձնած պարտավորությունները սկզբունքային չեն եւ չեն հանդիսանում ներկայիս բարենպաստ միջազգային եւ ներազգային իրավիճակին հասցված «գոտկատեղից ներքեւ» հարված:
Իսկ Հայաստանի իշխանության մոտեցումների հակառակորդները հակառակ կարծիքի են: Սակայն հատկանշական է այն, որ նրանց առաջ քաշած փաստարկները զուրկ են ամենայն ռացիոնալ տրամաբանությունից: Մեծավ մասամբ, առկա է այն բանի ճոր արձանագրումը, թե արձանագրությունների ընդունումը “կկանգնեցնի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը”: Ինչու՞՝ հիմնավոր բացատրություն չկա: Համապատասխանաբար, ի պատասխան ստանում է Հայաստանի իշխանության նույն հավաստիացումները՝ “չի կանգնեցնի”: Դրան էլ հետեւում է փաստարկների ու ինքնագովասանքի այնպիսի անճոռնի հոսք, որ ցանկացած մտածող մարդու մոտ կասկած է առաջանում նախաձեռնության հեղինակների անմաքրության վերաբերյալ: Այստեղից էլ՝ “օտարման պատը” համապատասխան կարգախոսներով՝ “աջակցեք մեզ” եւ “մի դավաճանեք մեզ”:
Ստիպված ենք խոստովանել, որ թե Հայաստանի իշխանության, թե Հայաստանի հասարակության, եւ թե հայկական սփյուռքի մոտ բացակայում է 1915 թ. հայերի ցեղասպանության ֆենոմենի քաղաքական ու փիլիսոփայական էության բավականաչափ գիտակցում: Արդյունքում, հայ-թուրքական հարաբերության թեմայի ակտուալացման պահին այս ֆենոմենը հարաբերության կենտրոնական էլեմենտից մղվում է դեպի զուգահեռ գործընթացի նիշան: Այսինքն, խոսքն ավելի շատ այն մասին է, թե ինչպես անել, որ “նորմալ” հարաբերությունների ձեւավորումը բացասական ազդեցություն չունենա ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Եւ, ըստ այդմ, առաջանում է ներքին համոզմունք, , թե ցեղասպանության ֆենոմենը կարծես կապված չէ “նորմալ հարաբերություններին”: Եւ նույնիսկ ինչ որ տեղ խանգարում է դրանց:
Միտքը, թե հայ-թուրքական հարաբերության ողջ իմաստը հանգում է ցեղասպանության արդյունքում առաջացած իրավիճակի լուծմանը, ոչ մի կերպ ռացիոնալ ձեւակերպում չի ստանում: Համապատասխանաբար, սկսվեց ցեղասպանության խնդիրը “հանուն նորմալ հարաբերությունների ու անվտանգ բարիդրացիական հարաբերությունների տեսքով լուսավոր ապագայի” ցեղասպանության խնդիրը “շրջանցելու” էկզոտիկ ձեւերի փնտրտուքը: Իսկ այստեղ մնացել է միայն մեկ խնդիր՝ չվնասել ցեղասպանության ճանաչման գործընթացին: Իսկական հայկական շուստրիություն:
Ինչ կստացվի դրանից՝ ցույց կտա ժամանակը: Սակայն անկասկած է, որ կարելի է փոխել վերաբերմունքը սեփական պահվածքին: Դրա համար անհրաժեշտ է մի թեթեւ վերաիմաստավորել հայ ժողովրդի առջեւ ծառացած նոր իրավիճակի էությունը: Ասենք, կարելի է ուշադրությունը կենտրոնացնել այն բանի վրա, ինչ դուրս է մնացել այն “առավելագույնի” շրջանակներից, որ Հայաստանն այս պահին ստացել է համաձայն հայ-թուրքական արձանագրությունների: Եւ նաեւ՝ կազմել ցեղասպանության արդյունքների մասին պատկերացումներ եւ նայել, թե ինչպես են դրանք հարաբերվում նրան, ինչ մնացել է Սերժ Սարգսյանի ստացած «առավելագույնի» շրջանակներից դուրս: Այդժամ ամեն ինչ տեղը կընկնի:
Փորձենք մենք էլ պարզություն մտցնել այս խնդրում: Իսկ դրա համար սկզբում խորանանք ներկայում առաջացած իրավիճակի բնույթի մեջ: Այսինքն, փորձենք պարզել, թե ինչով են զբաղված Թուրքիան ու Հայաստանը եւ ինչի հետ է կապված այս ողջ ակտիվացումը: Չարժե շատ մտահոգվել, թե “անքննելի են աշխարհում ու տարածաշրջանում ներկայիս քաղաքական գործընթացների ճանապարհները: Ամեն ինչ ավելի պարզ է, քան թվում է:
Եւ այսպես. Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում ուժերի քաղաքական սահմանազատման եւ հավասարակշռության համակարգը ոչ ոքի չի արդեն չի բավարարում: Բոլորը միաբերան (թե տարածաշրջանային խաղացողները, թե ազդեցիկ տերությունները) ձեռնամուխ են եղել “նոր իրավիճակի” ստեղծմանը: Եւ, ինչպես տեսնում ենք, ուշադրության կենտրոնում են հայտնվել հայ-թուրքական հարաբերությունները: Ավելի ճիշտ՝ հարաբերությունների այն վակուումը, որ գոյություն ունի վաղուց: Այս վակուումի չեզոքացման հետ մեծ հույսեր են կապվում: Սակայն իրավիճակի ողջ 'հմայքն' այն է, որ հույսերի հետ մեկտեղ ի հայտ են եկել նաեւ լուրջ մտահոգություններ: Առանց դրա անհնար է: Չէ որ կարելի է վստահ պնդել, կովկասյան տարածաշրջանում պետք է փոխվի այն քաղաքական մթնոլորտը, որ հիմնված էր 1915 թ. հայերի ցեղասպանության հետեւանքների եւ 20-րդ դարասկզբի ռուս-թուրքական նախագծերի վրա:
Դժվար թե Թուրքիան երբեւէ համաձայներ իր համար սրբազան իրողությունների վերանայմանը, եթե չլինեին միջազգային փոփոխված հարաբերությունների իմպերատիվները: Միայն ինչ որ կարեւոր բան կորցնելու սպառնալիքը կարող էր ստիպել այդ երկրին հրաժարվել իր որոշ նախկին մոտեցումներից: Իսկ այդ ճանապարհին կանգնեց Հայաստանը, անձնավորելով Թուրքիայի բոլոր պատմական վախերը: Համապատասխանաբար, բնական է, որ գնալով ինչ որ փոփոխությունների, Թուրքիան, առաջին հերթին, պետք է ձգտի պահպանել եթե ոչ ձեւավորված իրողությունները, ապա սեփական ավանդական քաղաքականության հիմնական քաղաքական առաջնահերթությունները: Գլխավորապես, նա չպետք է թույլ տա, որ կասկածի տակ դրվեն Հայաստանի եւ Կովկասի տարածաշրջանի քաղաքական կերպի հանդեպ նրա դարավոր պահանջները: Պետք է նայել օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրությունների տեքստը, համոզվելու համար, որ Թուրքիայի մտադրությունները հենց դրանում են:
Թուրքիան չի կարող թույլ տալ, որ որեւէ մեկը կասկածի տակ դնի նրա պահանջների իրավազորությունը: Միաժամանակ, նա հասկանում է, որ արդեն հարյուր տարի այդ պահանջները պաշտպանող գործոնները կորցնում են իրենց ուժը: Ռուսաստանն էլ այն չէ, եւ տարածաշրջանի նոր խաղացողներն էլ այնքան էլ համաձայն չեն իր ժամանակին Թուրքիայի յուրացրած իրավունքներին: Հնացած պայմանագրերի գործունակության վրա էլ չի կարելի հույս դնել: Նմանապես, չի կարելի հույս դնել համաշխարհային հանրության բարեհաճության վրա, որը ցեղասպանության թեման դարձրել է Թուրքիային վերահսկելու մեխանիզմի: Մնում է միայն ճնշել սեփական նկրտումների ճանապարհին առաջացած խոչընդոտները:
Դրանով էլ զբաղվում է Թուրքիան աշխարհում եւ տարածաշրջանում: Դրանով է զբաղվում նաեւ Հայաստանի հետ ստիպողական հարաբերություններում: Այստեղ գաղտնիքներ չկան: Հայ-թուրքական հարաբերության վակուումը սպառվում է ակամա: Հարցը միայն այն է, թե ինչ կհայտնվի այդ վակուումի տեղում: Դա ոչ ոք չգիտի, քանի որ նախադեպ չկա: Հայաստանի համար ամենակարեւորը համարվում է այն, թե ինչ պայմաններով կարող է իրականացնել փոփոխությունները Թուրքիայի հետ հարաբերություններում: Այստեղ եւս, կարծես, չպետք է գաղտնիքներ լինեն: Հայաստանին վիճակված է վերջ դնել իր հանդեպ Թուրքիայի ավանդական պահանջներին եւ փոխել քաղաքական աշխարհի վերաբերմունքն այդ պահանջներին: Չէ որ այդ պահանջները, թուրքական տրամադրությունների հետ, կազմում են հենց 1915 թ. ցեղասպանության հետեւանքների “փաթեթը”:
Համաշխարհային տերությունների առաջարկած հարաբերությունների կարգավորման սկզբունքը Հայաստանի համար կարծես պետք է գտած բան լիներ: Սակայն ի՞նչ ունենք այսօր: Համաձայն արձանագրությունների տեքստի, Թուրքիան կարողացել է Հայաստանին պարտադրել իր բոլոր պահանջների իրավազորությունը: Դա հաջողվեց ամենապարզ ձեւով՝ Հայաստանը պաշտոնապես Թուրքիային պատասխանատու չի դարձնում ցեղասպանության համար: Չի դարձնում այն պարզ պատճառով, որ ինքն է ցեղասպանության գործոնը համարում նախապայման: Ավելին, ինչպես երեւում է, Հայաստանի իշխանությանը “համոզել են”, որ ցեղասպանության գործոնը քաղաքականապես կարեւոր հանգամանք չէ ներկայիս իրավիճակում: Համապատասխանաբար, “համոզել են”, որ նա հանգիստ խղճով կարող է ճանաչել թուրքական պահանջների իրավազորությունը:
Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի դեռ հայ հասարակայնությունը չի կարողանում սկսված գործընթացի քաղաքական բաղկացուցիչը զատել բարոյականից: Եթե չկա այն բանի գիտակցումը, որ իրականացված ցեղասպանության փաստը ժխտող սուբյեկտի հետ չեն խոսում սովորական լեզվով, այլ պարզապես անտեսում են նրա պահանջները, ստիպված են կանգնել հանդիպակաց պահանջների առջեւ: Դա թույլ չտալու համար այդ սուբյեկտին պարզապես պետք է ցուցադրել նրա հանցագործությունը: Պարզապես ցուցադրել, առանց որեւէ պահանջի: Եւ ոչ թե վրեժի տրամադրություն, հարաբերություն կարգավորել “քննարկումների” միջոցով, առավել եւս՝ “սովորեցնել նրա սեփական պատմությունը”: Եւ հետո արդեն մշակել սեփական վերաբերմունքը այդ սուբյեկտին՝ կախված հանցագործության հանդեպ նրա վերաբերմունքից:
Իսկ սահմանի ապաշրջափակման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման խնդիրները չեն կարող համարվել հայ եւ թուրք ժողովուրդների հարաբերությունների ոլորտի խնդիրներ՝ դրանք վերաբերում են միջազգային հարաբերությունների ոլորտին, եւ Հայաստանի համար իմաստ չունի դրանց խանգարելու: Ուզո՞ւմ է Թուրքիան կատարել իր միջազգային պարտավորությունները՝ թող կատարի: Չէ որ չի կարող ցեղասպանությունը ճանաչած քաղաքական աշխարհը Հայաստանին նախատել այն բանի համար, որ նա յուրահատուկ վերաբերմունք ունի մի երկրի հանդեպ, որ չի ճանաչում իր մեղքը: Դա էլ կլինի “առանց նախապայմանների” իրավիճակը: Հայաստանի գործն ու հոգսը չէ Թուրքիայի հետ քննարկել վերջինիս ներկայացված միջազգային հանրության պահանջները՝ թող իրենք գլուխ հանեն:
Հայաստանը նման պարզ ու հասկանալի պահվածք չդրսեւորեց: Հակառակը, ներկայում Հայաստանի իշխանությունը գնում է ցեղասպանության խնդիրը լռության մատնելու ճանապարհով: Համարվել է, որ միայն նման մոտեցումը կարող է հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել: Դա բավական էր, որ Թուրքիան հնարավորություն ստանա պահել իր ավանդական պահանջները հայ ժողովրդի խնդիրների հանդեպ: Այդ պահանջներին չենթարկվելու դեպքում հայերը կշարունակեն որակվել որպես սպառնալիք թուրքական պետությանը:
Այդ դեպքում որն է այն առավելագույնը, որ Հայաստանը ստացել է արձանագրություններից, թերեւս միկրոսկոպ է պետք տեսնելու համար: Իրականում, Թուրքիան իրականացրել է այն, ինչն օբյեկտիվորեն Հայաստանի շանսն էր:
Հայաստանի կողմից այլ մոտեցման դեպքում վերը նշված խնդիրների ողջ համախումբը կընկներ ցեղասպանության հետեւանքների դասակարգման տակ եւ բազա կդառնար Թուրքիայի հետ լուրջ խոսակցության համար:
ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆThursday, October 8, 2009
ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment