«ԱԶԳ», 29-10-2009- Հռչակավոր թենիսիստ Անդրե Աղասին ինքնակենսագրական գրքում խոստովանել է, որ մարզական իր կարիերայում թմրանյութեր է օգտագործել: Ըստ նրա, 1997-ին ինքն օգտագործել է մետամֆետամին: Պատճառը կորտում անհաջող մրցելույթներն էին եւ անձնական կյանքում դերասանուհի Բրուք Շիլդսի հետ հարաբերություններում ծագած հիմնախնդիրները: Աղասու հետ թմրանյութեր է օգտագործել նաեւ նրա օգնական Սլիմը:
Հետագայում պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցությունը Աղասուն մեղադրել է թմրանյութերի օգտագործման մեջ, սակայն վերջինս չէր ընդունել իր մեղքը` պատճառաբանելով, որ արյան մեջ արգելված խթանիչի առկայությունը Սլիմի բաժակից ջուր խմելու հե-տեւանք է: Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցությունը որոշել էր այդ տեղեկատվությունը գաղտնի պահել:
Thursday, October 29, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment