Thursday, October 8, 2009

Տիգրան Սարգսյան. Թուրքիայի տարածքում բնակվող հայերի սեփականության հարցը պետք է իրավական լուծում գտնի

News.am- 7-10-2009- Հայ-թուրքական գիտական ենթահանձնաժողովը, որ նախատեսված է ստեղծել հայ-թուրքական արձանագրություններով, ուսումնասիրելու է ոչ թե Հայոց ցեղասպանության հարցը, այլ այդ ոճրագործության իրավական հետեւանքները: Այդ մասին հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության իրավական հետեւանքների հարցը պետք է քննարկվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջպետական մակարդակում, քանի որ Թուրքիայի տարածքում ապրող հայերի սեփականության հարցը պետք է իրավական լուծում գտնի։ «Հայաստանի արխիվներում առկա են անհրաժեշտ փաստաթղթեր, որոնց ուսումնասիրման դեպքում հայկական կողմը կարող է որոշակի արդյունքների հասնել Թուրքիայի հայերի սեփականության հարցի լուծման գործում»,- հայտարարել է վարչապետը:

No comments: