Aysor.am-28-10-2009- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2009 թ-ի հոկտեմբերի 7-ի հրամանով Նավթի հիմնադրամի ընթացիկ տարվա բյուջեում փոփոխություն է կատարվել, որի համաձայն, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության համար նախատեսված 80 մլն մանաթից 50 մլն մանաթը ուղղվել է այլ բնագավառներ:
Ադրբեջանի տնտեսական նախաձեռնությունների օգնության կենտրոնի ղեկավար Ազեր Մեհթիևը խիստ կասկածելի է համարել երկաթուղու շինարարության համար բյուջեից հատկացված 50 մլն մանաթ գումարն այլ բնագավառներ ուղղվելու փաստը:
«Չեմ կարող ասել, որ այստեղ լուրջ տնտեսական դրդապատճառներ կան, քանի որ կառավարությունը հանդես չի եկել որևէ հիմնավորմամբ: Նկատենք, բնագավառները, ուր ուղղվել է 50 մլն մանաթը, միջոցների ծախսման առումով թափանցիկ չեն: Դրանք բյուջեն տարեց տարի ուռեցնող ներդրումային նախագծեր են», -ասել է նա:
Ինչպես գրում է «Բիզիմ յոլ» պարբերականը, Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական-քաղաքական հանձնաժողովի անդամ Ալի Մասիմլին էլ ասել է, որ կառավարությունը պարտավոր է պարզաբանել երկաթուղու շինարարության համար հատկացված 50 մլն մանաթ միջոցի` նախագծից հանելու և նախագիծը կյանքի կոչելու գործընթացն ուշանալու փաստը:
«Մինչ այժմ ասվում էր, որ երկաթգծի շինարարությունը դանդաղելու պատճառը տեխնիկական է: Սակայն, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները բացվելու մասին խոսակցությունների պայմաններում նախագծի ֆինանսավորման բյուջեից 50 մլն միջոցի դուրսբերումը խիստ կասկածելի զարգացում է», -ասել է Ալի Մասիմլին:
Wednesday, October 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment