Wednesday, October 28, 2009

Իրանը մեծացնելու է Հայաստան առաքվող գազի ծավալները

News.am. 28-10-2009- Իրանը մտադիր է ավելացնել Հայաստան առաքվող գազի ծավալը մոտ հինգ անգամ: Իրանցի պաշտոնյաներից մեկը իրանական «IRNA» գործակալությանը հայտնել է, թե Իրանը պատրաստվում է ներկայումս 2 մլն խմ կազմող ծավալը մեծացնել եւ հասցնել 10 մլն-ի: Պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել գործողությանը ժամկետները: Նշենք, որ Իրանից Հայաստան գազը առաքվում է Իրան-Հայաստան գազատարով: Իրանը Ռուսաստանից հետո գազի ամենամեծ պաշարներ ունեցող երկիրն է, սակայն արեւմտյան պատժամիջոցները բարդացնում են գազի արտահանումը:

No comments: