News.am 17-10-2009- Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան կոպիտ ձեւով խախտեց ՖԻՖԱ-ի կանոններ։ Ինչպես ընդունված է, եւ ինչպես նախօրոք հայտնել էր Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ կանոնակարգով Հայաստանից ժամանած երկրպագուները թեկուզ քանակով քիչ են, կտեղավորվեն 1000 հոգու համար նախատեսված տրիբունայում։ Սակայն Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտի ղեկավարությունը եւ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան կոպիտ ձեւով խախտելով ընդունված կանոնակարգը՝ հայ երկրպագուների համար նախատեսված տրիբունաները լցրել էին թուրք երկրպագուներով, որոնք նախ հայկական հիմնի ժամանակ սուլեցին եւ այնուհետ բացելով իրենց մոտ եղած թուրքական դրոշները ու բարձրաձայն երկրպագելով՝ հոգեբանական ճնշում էին գործադրում սակավաթիվ հայ երկրպագուների վրա։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Երեւանում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ թուրք երկրպագուները իրենց համար նախատեսված տրիբունայում եղել են մենակ եւ ոչ ոք նրանց չի խանգարել երկրպագել իրենց հավաքականին։ Իսկ ո՞վ է այս խայտառակության համար պատասխան տալու։ Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների խաղը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ին, Բուրսայի մարզադաշտում, որտեղ 2։0 հաշվով հաղթեց թուրքական թիմը, իսկ նախօրեին երկու երկրների երիտասարդական հավաքականների խաղը եւս ավարտվել էր թուրքերի հաղթանակով՝ նվազագույն՝ 1։0 հաշվով, ընդ որում թուրքերը գոլը խփել էին ավելացված ժամանակի վերջին րոպեին։Saturday, October 17, 2009
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան խախտել է ՖԻՖԱ-ի կանոնները
News.am 17-10-2009- Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան կոպիտ ձեւով խախտեց ՖԻՖԱ-ի կանոններ։ Ինչպես ընդունված է, եւ ինչպես նախօրոք հայտնել էր Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ կանոնակարգով Հայաստանից ժամանած երկրպագուները թեկուզ քանակով քիչ են, կտեղավորվեն 1000 հոգու համար նախատեսված տրիբունայում։ Սակայն Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտի ղեկավարությունը եւ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան կոպիտ ձեւով խախտելով ընդունված կանոնակարգը՝ հայ երկրպագուների համար նախատեսված տրիբունաները լցրել էին թուրք երկրպագուներով, որոնք նախ հայկական հիմնի ժամանակ սուլեցին եւ այնուհետ բացելով իրենց մոտ եղած թուրքական դրոշները ու բարձրաձայն երկրպագելով՝ հոգեբանական ճնշում էին գործադրում սակավաթիվ հայ երկրպագուների վրա։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Երեւանում տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ թուրք երկրպագուները իրենց համար նախատեսված տրիբունայում եղել են մենակ եւ ոչ ոք նրանց չի խանգարել երկրպագել իրենց հավաքականին։ Իսկ ո՞վ է այս խայտառակության համար պատասխան տալու։ Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների խաղը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ին, Բուրսայի մարզադաշտում, որտեղ 2։0 հաշվով հաղթեց թուրքական թիմը, իսկ նախօրեին երկու երկրների երիտասարդական հավաքականների խաղը եւս ավարտվել էր թուրքերի հաղթանակով՝ նվազագույն՝ 1։0 հաշվով, ընդ որում թուրքերը գոլը խփել էին ավելացված ժամանակի վերջին րոպեին։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment