Tert.am- 17-10-2009- Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպման ժամանակ հայկական կողմը հանկարծակի սկսել է քննարկել այն հարցերը, որոնք համաձայնեցվել են դեռ երկու-երեք տարի առաջ։ Այդ մասին, ինչպես հայտնում է Trend News-ը, հայտարարել է երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
«Մենք հասկանում ենք, որ կա կանոն, ոչինչ չի համաձայնեցվել, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ։ Սակայն անհնար է առաջ շարժվել, երբ հետ ես նայում և սկսում քննարկել առաջարկներն ու գաղափարները, որոնք համաձայնեցվել են առնվազն երկու-երեք տարի առաջ»,- նշել է Մամեդյարովը։
Ըստ վերջինիս՝ հայկական կողմի նման արարքները կապված են տարածաշրջանում տեղի ունեցած դեպքերի, մասնավորապես՝ հայ-թուրքական մերձեցման հետ։ «Հայկական կողմը, հավանաբար, կարծում է, թե եթե այդ ուղղությամբ զարգանում է գործընթացը, ապա կարելի է սառեցնել մյուսները»,- նշել է Մամեդյարովը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը խորհուրդ է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իրենց առաջիկա տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ «բացատրել Հայաստանին, որ իրենք չեն կարող բացել հարցերը, որոնք արդեն համաձայնեցված են։ Այլապես դա անվերջանալի գործընթաց կլինի»։Saturday, October 17, 2009
Բաքու. Սարգսյանը Ալիևի առջև բարձրացնում է Քոչարյանի օրոք համաձայնեցված հարցերը
Tert.am- 17-10-2009- Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպման ժամանակ հայկական կողմը հանկարծակի սկսել է քննարկել այն հարցերը, որոնք համաձայնեցվել են դեռ երկու-երեք տարի առաջ։ Այդ մասին, ինչպես հայտնում է Trend News-ը, հայտարարել է երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
«Մենք հասկանում ենք, որ կա կանոն, ոչինչ չի համաձայնեցվել, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ։ Սակայն անհնար է առաջ շարժվել, երբ հետ ես նայում և սկսում քննարկել առաջարկներն ու գաղափարները, որոնք համաձայնեցվել են առնվազն երկու-երեք տարի առաջ»,- նշել է Մամեդյարովը։
Ըստ վերջինիս՝ հայկական կողմի նման արարքները կապված են տարածաշրջանում տեղի ունեցած դեպքերի, մասնավորապես՝ հայ-թուրքական մերձեցման հետ։ «Հայկական կողմը, հավանաբար, կարծում է, թե եթե այդ ուղղությամբ զարգանում է գործընթացը, ապա կարելի է սառեցնել մյուսները»,- նշել է Մամեդյարովը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը խորհուրդ է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իրենց առաջիկա տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ «բացատրել Հայաստանին, որ իրենք չեն կարող բացել հարցերը, որոնք արդեն համաձայնեցված են։ Այլապես դա անվերջանալի գործընթաց կլինի»։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment