/PanARMENIAN.Net/ 28.10.2009 - Ամենաքննարկվող թեման Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության հարցն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Վաշինգտոնում լույս տեսնող «The Armenian reporter» անգլալեզու շաբաթաթերթի խմբագիր Էմիլ Սանամյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին կարծիքները բաժանվում են երեք կատեգորիայի: «Թուրքական լոբբին, որ ներկայացնում է Վաշինգտոնում թուրքական իշխանությունները, որոնք դրական են վերաբերվում Հայ-թուրքական արձանագրություններին, սակայն ոչ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ամերիկահայերը, որոնք դեմ են Արձանագրություններին, սակայն կողմ են հայ-թուրքական հարաբերություններին, եւ ԱՄՆ-ի իշխանություններն իրենց ոչ միանշանակ դիրքորոշմամբ»,-ասել է Էմիլ Սանամյանը:
Նա նաեւ մեկնաբանել է ամերիկահայերի արձագանքը Արձանագրությունների վերաբերյալ` հայտարարելով, որ այն բավական բացասական էր: «Եթե հայ-թուրքակն սահմանի բացումը կնպաստի Հայաստանի զարգացմանը, դա լավ կլինի նաեւ Սփյուռքի համար»,-հայտարարել է «The Armenian reporter» շաբաթաթերթի խմբագիր Էմիլ Սանամյանը:
Wednesday, October 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment