News.am. 28-10-2009- Եթե ղարաբաղյան հարցում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը նույնքան նախաձեռնողական լինի, որքան Թուրքիայի դեպքում, ապա իշխանության փոփոխությունը անխուսափելի կդառնան։ Այս մասին հոկտեմբերի 28-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը։
Քաղաքագետը չի բացառել իշխանությունների փոփոխության հարցում Զինված ուժերի մասնակցությունը։ Թեւանյանը նշել է, որ Հայաստանի նախագահի աթոռը երեք ոտք ունի՝ Հայաստան, Սփյուռք եւ Ղարաբաղ։
Հայաստանի պատմության մեջ եղել են նախագահներ, ովքեր, չընդունվելով երկրի եւ Սփյուռքի կողմից, այնուամենայնիվ, իրենց պաշտոնին են մնացել ղարաբաղյան հարցի շնորհիվ։ «Հայաստանում նախագահները, չհաշված ընտրությունները, կարող են փոփոխվել՝ կապված արցախյան հարցի հետ»,- նշել է նա։
Wednesday, October 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment