Wednesday, October 28, 2009

Թուրքական կայքէջը մեջբերել է ադրբեջանական ընդդիմադիր մամուլում հրապարկված «մեղայականը»

News.am. 28-10-2009- Թուրքական Sonsayfa կայքէջի փոխանցմանբ՝ ադրբեջանական Azadlik թերթը հրապարակել է թուրքերից եւ Թուրքիայից ներողություն խնդրող հրապարակում։ Հրապարակման մեջ մասնավորապես գրված է. «Ալիեւն է տարիներ ի վեր գաղտնի բանակցություններ վարում Հայաստանի հետ։ Եւ Հայաստանի հետ գաղտնի բանակցություններ վարող ռեժիմը թշնամաբար է ընկալում Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցումը։ Բուրսայում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի ընթացքում սադրանքներ իրականացնելու համար՝ հիմնականում ժամանել էին Ադրբեջանից։ Նրանք իրականացրեցին իրենց սադրանքը եւ վերադարձան։ Եղբայր երկրին որպես օտար երկիր ընդունեցինք։ Ադրբեջանի նախագահականի պատասխանատուներից Ալի Հասանովը թուրքական դրոշների Բաքվից հանման հետ կապված նշեց, որ, ըստ օրենքի, օտար երկրի դրոշները պետք է հանվեն։ Նշանակում է այս „զավթիչ ռեժիմը“ Թուրքիային որպես օտար երկիր է ընդունում։ Սրանից մեկ տարի առաջ էլ, երբ արգելվեց Ադրբեջանում թուրքական սերիալների ցուցադրումը՝ Ալի Հասանովը նշեց, որ թուրքերենը օտար լեզու է», եզրակացրել է ադրբեջանական ընդդիմադիր թերթը։

No comments: