News.am. 28-10-2009- «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ) հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ դրանից բխող հետեւանքների վերաբերյալ իր հայտարարությամբ հստակեցրեց, թե ինչ կարելի է անել այս բարդ իրավիճակում, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների խորքային իմաստը կապված է աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը։ Նրա խոսքով ՀԴԿ-ն համոզված է, որ այն հետեւանքները, որոնք կարող են լինել հայ-թուրքական հարաբերությունների զարգացման արդյունքում՝ կանխորոշված չեն եւ, դրանից ելնելով, Հայաստանը պատրաստ չէ կանխարգելել դրանք։
«Փաստաթղթի էությունը մեզ բերում է այն համոզմունքին, որ մի քանի կարեւորագույն դրվագներով փաստաթուղթը ուղղակի վնասաբեր է հայկական կողմի համար»,- ասաց Ա. Սարգսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը, հուսալով, որ թուրքերը կարող են հրաժարվել այդ համաձայնագրից, կարող է գնալ լուրջ զիջումների։
«Թուրքական կողմը անհամեմատ ավելի շահագրիգիռ է հայերի հետ հարաբերություններ զարգացնելու հարցում, որովհետեւ այն իր աշխարհաքաղաքական շահերի շրջանակում է: Այս արձանագրություներում Թուրքիայի համար ամրագրված կարեւորագույն սկզբունքը՝ Հայաստանի կողմից Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումն է»,-նշեց նա, ու հավելեց. «Երբ ԱԳ նախարարը նշում է, որ հայերը մի քանի անգամ ճանաչել են տարածքային ամբողջականությունը, ապա ինչո՞ւ է Թուրքիան այն արձանագրել փաստաթղթում՝ խորհրդարանում վավերացնելու նպատակով։ Չէ որ վավերացման դեպքում՝ Թուրքիան կլուծի իր բոլոր վիճահարույց խնդիրները»:
Wednesday, October 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment