Sunday, October 25, 2009

ՀՀԿ–ականներին Թուրքիայի խորհրդարանում հնչած ելույթները չեն մտահոգում

7or.am.24-10-2009- -Սա քարոզչական բան է, և այդքան մեծ մտահոգություն ես չեմ տեսնում,- «7օր»-ին ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը՝ նշելով, որ իրենց չի անհանգստացնում նույնիսկ այն փաստը, որ այս օրերին Թուրքիայի խորհրդանում նույնպես Հայաստան-Թուրքիա արձանագրությունների քննարկումների ժամանակ հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ-ի հակամարտությունը փոխկապակցվում են։ Ռ. Զոհրաբյանը դրանք համարում է զուտ քարոզչական նպատակով և Ադրբեջանին հանգստացնելու համար արված հայտարարություններ. - Իրենք իրենց համարում են երկու պետություն, մեկ ազգ։

No comments: