Sunday, October 25, 2009

Hurriyet. Ինչպե՞ս կարելի է ներգրավել Հայաստանին Nabucco ծրագրում, եթե նա խաղաղության չկնքի Ադրբեջանի հետ

News.am. 24-10-2009- Nabucco գազատարը, որը նպատակ ունի հնարավորինս ցածր գներով եւ կարճ ճանապարհով Եվրոպային ապահովել էներգետիկ ռեսուրսներով, կարող է հետին պլան մղվել ռուսական էներգետիկ նախագծերի պատճառով։ Նման կարծիք է հայտնում փորձագետ Դենդյու Սարիիշիկը թուրքական Hurriyet պարբերականի էջերում։ Սարիիշիկը նշում է, որ "Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները՝ հույս ունենալով, որ Nabucco-ն կազատի իրենց Ռուսաստանից ունեցած կախվածությունից, ակտիվորեն սատար են կանգնել դրան։ Համապատասխան փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ, որին մասնակցում էին մի քանի երկրների ներկայացուցիչներ, նախագիծը գնահատվել է իբրեւ բեկումնային։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հուլիսին, սակայն մինչ օրս ոչ մի համաձայնագիր չի ստորագրվել էներգետիկ ռեսուրսների պոտենցիալ մատակարարների հետ։ Իսկ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը նույնիսկ մեկ ամիս չսպասեց եւ իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ ստորագրեց խոշոր էներգետիկ նախագծերի շուրջ համագործակցելու մի շարք համաձայնագրեր։ Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծության կենտրոնի նախագահ Սինան Օգանը ասում է, որ « դժբախտաբար Թուրքիան թույլ է տվել իր ամնեամեծ սխալը Սամսուն-Ջեհյան նախագծի փոխարեն՝ աջակցելով „Հարավային հոսք“ ծրագրին։ Այն հետապնդում է միայն կոմերիցիոն շահեր եւ ստիպված կլինի ծավալվող գործընթացների հետ համընթաց անընդհատ փոխել իր քաղաքականությունը։ Ռուսաստանն էլ առաջին հերթին հետապնդում է աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նպատակներ։ Պայմանները փոխվում են եւ ոչ ամենեւին հօգուտ Nabucco նախագծի»։ Պարբերականը նշում է, որ Մոսկվան մտադիր է անտեսել Ուկրաինային իր գազային ծրագրերում, քանի որ վերջինս Եվրոպա գազ մատակարարելու տարանցիկ գոտի լինելով, Ռուսաստանին քիչ գլխացավանք չպատճառեց։ Իսկ Էրդողանը Պուտինին այլընտրանքի հնարավորություն տվեց։ Օգանը միեւնույն ժամանակ կարծում է, որ «ոչ մի գազային նախագիծ չի լինի առանց Ադրբեջանի մասնակցության»։ Սակայն ներկա պահին Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները վատթարագույն վիճակում են։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն անիմաստ կլինի, եթե Երեւանը եւ Բաքուն չկարողանան գալ ընդհանուր հայտարարի՝ ղարբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Ինչպե՞ս կարող ենք Հայաստանին ներգրավել Nabucco նախագծում, եթե նա խաղության համաձայնագիր չկնքի Ադրբեջանի հետ։

No comments: