Panorama.amղ 17-10-2009- Մենք կարող ենք Բաքու-Ջեյհան նավթամուղը չգործարկել, Վեստի.ազ լրատվական կայքի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:
Գուլուզադեն հայտարարել է, որ եթե Թուրքիան, բացի Հայաստանի հետ սահմանը, դա նրա կողմից կդիտվի որպես դավաճանություն, որովհետև Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, իսկ սահմանի բացումը կամրապնդի հայկական կողմի դիրքերը տարածարջանում:
Քաղաքագետը նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների տարանջատումը Ղարաբաղյան հակամարտության խնդրից պարզ արտահայտվում է նույնիսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթներից: Դրանից զատ, Թուրքիան արդեն 2 տարի Ադրբեջանի թիկունքում գաղտնի բանակցություններ է վարում Հայաստանի հետ: Նրա համոզմամբ, դա ինքնին դավաճանություն է:
Մի կողմից Թուրքիան Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ է վարում, համապատասխան հայտարարություններ անում Ադրբեջանի օգտին, նշում, որ ինքը միշտ Ադրբեջանի կողքին է, իսկ մյուս կողմից, մեր թիկունքում բանակցում Ադրբեջանի թշնամու` Հայաստանի հետ, որի արդյունքում սահմանները պետք է բացվեն: Գուլուզադեն նաև ակնարկել է, որ Թուրքիայի «անակնկալները» հնարավոր է, որ այսքանով չավարտվեն:
Նա նշել է, որ քաղաքականությունը դաժան երևույթ է, և եթե Թուրքիան ընկերություն է անում Ադրբեջանի թշնամու հետ, ուրեմն Թուրքիան չի կարող բարեկամ լինել Ադրբեջանին: Գուլուզադեն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հիմքում չդրվեց Ղարաբաղի կարգավորման հարցը: Եվ ընդհանրապես Ղարաբաղի մասին այդպես էլ ոչինչ չասվեց: Թուրքիան կարգավորում է իր հարաբերությունները` հաշվի առնելով միայն Հայաստանի և Աևմուտքի շահերը:
Եթե Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները խաթարվեն, իսկ նման գործընթաց արդեն իսկ սկսվել է, Ադրբեջանը կարող է ընդհանրապես կասեցնել գազի արտահանումը դեպի Թուրքիա: Իսկ ինչո՞ւ ոչ: Թուրքիան թող գազ գնի իր ընկերներից` Ռուսաստանի հայերից:Saturday, October 17, 2009
Գուլուզադեն դժգոհում է Թուրքիայից
Panorama.amղ 17-10-2009- Մենք կարող ենք Բաքու-Ջեյհան նավթամուղը չգործարկել, Վեստի.ազ լրատվական կայքի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:
Գուլուզադեն հայտարարել է, որ եթե Թուրքիան, բացի Հայաստանի հետ սահմանը, դա նրա կողմից կդիտվի որպես դավաճանություն, որովհետև Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, իսկ սահմանի բացումը կամրապնդի հայկական կողմի դիրքերը տարածարջանում:
Քաղաքագետը նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների տարանջատումը Ղարաբաղյան հակամարտության խնդրից պարզ արտահայտվում է նույնիսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթներից: Դրանից զատ, Թուրքիան արդեն 2 տարի Ադրբեջանի թիկունքում գաղտնի բանակցություններ է վարում Հայաստանի հետ: Նրա համոզմամբ, դա ինքնին դավաճանություն է:
Մի կողմից Թուրքիան Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ է վարում, համապատասխան հայտարարություններ անում Ադրբեջանի օգտին, նշում, որ ինքը միշտ Ադրբեջանի կողքին է, իսկ մյուս կողմից, մեր թիկունքում բանակցում Ադրբեջանի թշնամու` Հայաստանի հետ, որի արդյունքում սահմանները պետք է բացվեն: Գուլուզադեն նաև ակնարկել է, որ Թուրքիայի «անակնկալները» հնարավոր է, որ այսքանով չավարտվեն:
Նա նշել է, որ քաղաքականությունը դաժան երևույթ է, և եթե Թուրքիան ընկերություն է անում Ադրբեջանի թշնամու հետ, ուրեմն Թուրքիան չի կարող բարեկամ լինել Ադրբեջանին: Գուլուզադեն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հիմքում չդրվեց Ղարաբաղի կարգավորման հարցը: Եվ ընդհանրապես Ղարաբաղի մասին այդպես էլ ոչինչ չասվեց: Թուրքիան կարգավորում է իր հարաբերությունները` հաշվի առնելով միայն Հայաստանի և Աևմուտքի շահերը:
Եթե Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները խաթարվեն, իսկ նման գործընթաց արդեն իսկ սկսվել է, Ադրբեջանը կարող է ընդհանրապես կասեցնել գազի արտահանումը դեպի Թուրքիա: Իսկ ինչո՞ւ ոչ: Թուրքիան թող գազ գնի իր ընկերներից` Ռուսաստանի հայերից:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment