Tuesday, October 13, 2009

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՍՏԱՑԱՎ

Հայ-թուրքական հարաբերության մեկնաբանություն Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, դարձավ այն ողջ գործընթացի ցուցադրումը, որ ԱՄՆ փորձում էր Թուրքիայի հանդեպ վարել վերջին տարիներին: Թուրքիան փորձելու է առավելագույն օգուտ ստանալ այդ համաձայնությունից, եւ դրանով ներգրվելու է ԱՄՆ վերահսկողությամբ գործընթացներին: Դուրս գալով հարաբերությունների տվյալ նախագծված ձեւաչափից, Թուրքիան կհայտնվի դրսից ճնշման տակ եւ կկորցնի իր դիրքերը տարածաշրջանային քաղաքականության մեջ: Միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ տվյալ ձեւաչափից Թուրքիայի դուրս գալը բարենպաստ է նաեւ ԱՄՆ համար, քանի որ նրան դնում է արտահամակարգային պետության վիճակում, որ ի վիճակի չէ վարել հետեւողական քաղաքականություն: Այդպիսով, այդ համաձայնագիրն ավելի շուտ ամերիկա-թուրքական, քան հայ-թուրքական հարաբերությունների փաստ է: Թուրք գործիչները հիանալի հասկանում են այս հանգամանքը, սակայն, միեւնույն ժամանակ, իհարկե, փորձելու են հաղթահարել իրենց համար բացասական հետեւանքները, այսինքն գլխավորապես այն, որ ուժեղանալու է Թուրքիայի արտաքին կախումը: Արտաքին կախման ուժեղացումը ենթադրում է նաեւ հակասությունների խորացում Ռուսաստանի հետ: Թուրքիան նաեւ կփորձի դուրս գալ ԱՄՆ եվրոպական քաղաքականությունում նրա գործիքի անպատվաբեր դերից, նոր դիրքեր ձեռք բերել Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, ինչին դիմակայում է ԱՄՆ: Այսինքն, խաղն ավարտված չէ, այն միայն սկսել է: ԱՄՆ քաղաքականության նպատակները հայ-թուրքական հարաբերությունների կառուցմանը, կոմունիկացիոն զանազան նախագծերի ծավալմանը եւ, առավել եւս, Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից հանելու ցանկությանը վերագրելու փորձերը համարժեք չեն: Տարածաշրջանում ԱՄՆ շահերը ենթադրում են Հայաստանի հանդեպ բացարձակապես նույն քաղաքականությունը, ինչ երկար տասնամյակներ վարել է Ռուսաստանը, այսինքն Հայաստանը որպես սահմանափակող Թուրքիայի քաղաքական հավակնությունների ճանապարհին: Ըստ այդմ, լիովին հնարավոր է, որ որոշակի հարթությունում ԱՄՆ եւ Ռուսաստանի շահերը համընկնում են: ԱՄՆ հիանալի հասկանում է, որ տեսանելի եւ միջնաժամկետ ապագայում հնարավոր չէ Հայաստանը հանել Ռուսաստանի վերահսկողությունից, հաշվի առնելվ նրանց համագործակցության մակարդակը, եւ այդ նպատակն ամերիկացիների կողմից չի կարող դիտարկվել որպես ֆունկցիոնալ եւ իրական: Պետք է առարկայորեն հասկանալ, որ Հայաստանը կարող է “իրավահավասար” հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, միայն լինելով խոշոր տերությունների հետ նույն “տրցակում” կամ նրանց հետ դաշինքի մեջ: Տարածաշրջանում ուժի երեք կենտրոնների՝ ԱՄՆ, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ լիովին հնարավոր է ոմն դաշինք, նրանց կողմից ինքնուրույն քաղաքականության պահպանման պայմանով: Ինչ վերաբերում է հնարավոր ռիսկերին ու սպառնալիքներին, ապա հրաժարվելով իր նախկին պատմությունից, Հայաստանը ձեռք բերեց նոր, թերեւս ամենամեծ սպառնալիքը՝ Թուրքիայի մասնակցությունը Ղարաբաղյան գործընթացին եւ ընդհանրապես Հարավային Կովկասում, ինչը նախկինում չկար: Եւ դժվար թե ԱՄՆ եւ ռուսաստանը կարողանան Հայաստանին զերծ պահել Թուրքիայի ձգտումից՝ առաջատար խաղացող դառնալ Ղարաբաղի խնդրում: Ոչ ԱՄՆ, ոչ էլ Ռուսաստանը արդեն չեն համարվում Թուրքիայի արտաքին քաղաքական էքսպանսիայի ու ձգտումների զսպման բացարձակ երաշխավորներ: Այդ խնդրի կատարման համար արդեն անհրաժեշտ են աշխարհքաղաքական նոր կոնստրուկցիաներ, որոնք առայժմ չկան, եւ դրանց ձեւավորումը կպահանջի քաղաքական սկզբունքորեն նոր մոտեցումներ, տարածաշրջանում ամերիկա-ռուսական եւ այլ հարաբերություններում, այդ թվում, ԱՄՆ եւ Իրանի գոնե մասնակի հաշտեցումը: Որոշ հայրենասիրական խմբավորումներ փորձեցին դիմակայել Հայաստանի համար ճակատագրական հարցերում Թուրքիայի ներդրմանը, սակայն ամբողջության մեջ հայաստանի հայ բնակչությունը կառավարության քայլերն ընդունում էր հանգիստ եւ հույսերով: Դրանում կասկած չի կարող լինել, քանի որ հայերն իրենց այդպես են պահել սկսած 1988 թվականից: Համենայնդեպս, հայկական կառավարության գործողությունները տվյալ դեպքում լիովին լեգիտիմ են: Իհարկե, կլինի հանգուցալուծում, եւ այն անպայման կլինի, իսկ առայժմ ամեն ինչ տեղի է ունենում լեգիտիմության շրջանակներում: Հայրենասիրական շրջանակներն ու կուսակցությունները հասկացել են, որ հնարավոր չէ պաշտպանել սեփական ազգի իրավունքները, գտնվելով դաշինքի մեջ քաղաքականապես եւ ինտելեկտով վնասարար ուժերի հետ: Այն, ինչ տեղի ունեցավ, հայկական քաղաքական դասի դեգրադացիայի, արժեքների ու իդեալների վերանայման արդյունք էր: Անշուշտ, Հայ դատի ժամանակաշրջանն ավարտվեց, եւ շատ հայեր դրանում խոր բավարարվածություն գտան: Հայաստանում ու սփյուռքում հայրենասեր խմբավորումներին մնում է միայն լուծել վերջին վերլուծական խնդիրը Հայ դատի անցած ժամանակաշրջանից՝ ով է այս նախագծի հեղինակը: ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ Իրավունք դե ֆակտո

No comments: