Aysor.am- 26-10-2009- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահն այսօր ԱԺ նիստին եկել էր իր մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի հետ: Վերջինս էլ լրագրողների համար բերել էր մի քանի լուսանկար, որոնք ապացուցում էին, որ «Գագիկ Ծառուկյանը ոչ մի կապ չունի այդ շանտաժի հետ»:
Տեղեկացնենք, որ վերջերս որոշ ինտերնետ կայքերում և բլոգերում հնարավոր էր տեսնել մի տեսանյութ, որում պատկերված էր ավանակի ու առյուծի երկու ձագերի «կռիվ»: Տեսանյութի մեկնաբանության համաձայն` առյուծները ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին էին, ով այդպիսով զվարճացնում է իր մտերիմներին:
««Գագիկ Ծառուկյանի կենդանիներին նայեք, որ աշխարհում այսպիսի կենդանիներ չկան: Առյուծին ես պահում եմ` որպես հզոր կենդանի, ես ինչպե՞ս կարող եմ ինձ այդպիսի բաներ թույլ տալ»,- ցույց տալով իր կենդանիների լուսանկարները` հարցրեց Գ. Ծառուկյանը:
Գ. Ծառուկյանը հայտնեց, որ իր խոսնակը պատրաստվում է ելույթ ունենալ այս առիթով, բացի այդ` նա բոլոր լրագրողներին հրավիրեց իր տուն` տեսնելու իր կենդանիներին և վանդակները ու խոստացավ ցանկացողներին «անձամբ տանել, մեքենաներ էլ տրամադրել»:
ԲՀԿ ղեկավարը նախազգուշացրեց նաև, որ «ով որ այդ շանտաժները տարածում է, պետք է պատժվի և’ բարոյապես, և’ ֆինանսապես, և’ ֆիզիկապես»: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս «ֆիզիկապես» պետք է պատժվի մեղավորը, Գ. Ծառուկյանն ընդգծեց. «Ականջը պետք է ձգեմ, ու դուք էլ պետք է գրեք, որ արդարացի է, քանի որ մարդ իրավունք չունի նման բաներ անելու»:
Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Գ. Ծառուկյանը նշեց, որ տարբեր տեսակի կենդանիներ պահում է, որովհետև սիրում է նրանց, իսկ առյուծներին կերակրում է «հորթի թարմ մսով` յուրաքանչյուրին օրական 10 կգ»: Նա նշեց, որ Երևանի կենդանաբանական այգուն նվիրում է իր կենդանիների ձագերին, ու «այնքան եմ նվիրել, որ հիմա իրենք էլ տեղ չունեն»:
Ինչ վերաբերում է «շանտաժներին», ապա ԲՀԿ ղեկավարը ամենևին էլ չի նեղվում` «Միևնույն է, չոր բանը մարդուն չի կպնում», քանի որ հիշում է նաև, թե ինչպես «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանի հետ կատարված դեպքը որոշ լրատվամիջոցներ վերագրեցին իրեն, «իբր Գ. Ծառուկյանի մարդիկ ծեծի են ենթարկել լրագրողին»: Այս առիթով նա ընդգծեց. «Գ. Ծառուկյանն ինչ անում է, կարող է ասել` ինչ է անում և ինչի համար է անում»:Tuesday, October 27, 2009
Գ. Ծառուկյանը լրագրողներին ծանոթացնում էր իր կենդանիների հետ
Aysor.am- 26-10-2009- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահն այսօր ԱԺ նիստին եկել էր իր մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի հետ: Վերջինս էլ լրագրողների համար բերել էր մի քանի լուսանկար, որոնք ապացուցում էին, որ «Գագիկ Ծառուկյանը ոչ մի կապ չունի այդ շանտաժի հետ»:
Տեղեկացնենք, որ վերջերս որոշ ինտերնետ կայքերում և բլոգերում հնարավոր էր տեսնել մի տեսանյութ, որում պատկերված էր ավանակի ու առյուծի երկու ձագերի «կռիվ»: Տեսանյութի մեկնաբանության համաձայն` առյուծները ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին էին, ով այդպիսով զվարճացնում է իր մտերիմներին:
««Գագիկ Ծառուկյանի կենդանիներին նայեք, որ աշխարհում այսպիսի կենդանիներ չկան: Առյուծին ես պահում եմ` որպես հզոր կենդանի, ես ինչպե՞ս կարող եմ ինձ այդպիսի բաներ թույլ տալ»,- ցույց տալով իր կենդանիների լուսանկարները` հարցրեց Գ. Ծառուկյանը:
Գ. Ծառուկյանը հայտնեց, որ իր խոսնակը պատրաստվում է ելույթ ունենալ այս առիթով, բացի այդ` նա բոլոր լրագրողներին հրավիրեց իր տուն` տեսնելու իր կենդանիներին և վանդակները ու խոստացավ ցանկացողներին «անձամբ տանել, մեքենաներ էլ տրամադրել»:
ԲՀԿ ղեկավարը նախազգուշացրեց նաև, որ «ով որ այդ շանտաժները տարածում է, պետք է պատժվի և’ բարոյապես, և’ ֆինանսապես, և’ ֆիզիկապես»: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս «ֆիզիկապես» պետք է պատժվի մեղավորը, Գ. Ծառուկյանն ընդգծեց. «Ականջը պետք է ձգեմ, ու դուք էլ պետք է գրեք, որ արդարացի է, քանի որ մարդ իրավունք չունի նման բաներ անելու»:
Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Գ. Ծառուկյանը նշեց, որ տարբեր տեսակի կենդանիներ պահում է, որովհետև սիրում է նրանց, իսկ առյուծներին կերակրում է «հորթի թարմ մսով` յուրաքանչյուրին օրական 10 կգ»: Նա նշեց, որ Երևանի կենդանաբանական այգուն նվիրում է իր կենդանիների ձագերին, ու «այնքան եմ նվիրել, որ հիմա իրենք էլ տեղ չունեն»:
Ինչ վերաբերում է «շանտաժներին», ապա ԲՀԿ ղեկավարը ամենևին էլ չի նեղվում` «Միևնույն է, չոր բանը մարդուն չի կպնում», քանի որ հիշում է նաև, թե ինչպես «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանի հետ կատարված դեպքը որոշ լրատվամիջոցներ վերագրեցին իրեն, «իբր Գ. Ծառուկյանի մարդիկ ծեծի են ենթարկել լրագրողին»: Այս առիթով նա ընդգծեց. «Գ. Ծառուկյանն ինչ անում է, կարող է ասել` ինչ է անում և ինչի համար է անում»:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment