ԱՅՍՕՐ, 27-10-2009- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը կշարունակի միջուկային իր ծրագիրը` չնայած միջազգային հանրության այս թեմայով մտահոգությանը: Այս մասին հաղորդում է «Assosiated Press»-ը:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, Ահմադինեժադի հայտարարությունն ուղղված է եղել Իսրայելին, որը, ենթադրաբար, տիրապետում է միջուկային զենքի պաշարների: Իրանի նախագահի խոսքերով. «Եթե անօրինական վարչախումբն ատոմային զենքի է տիրապետում», չի կարելի արգելափակել մյուս երկրներին` խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի աղբյուրներ ունենալու հնարավորությունից:
«Իրանը պատրաստ է ընդունել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության նախագիծը` արտերկրում ուրանի վերահարստացման մասին, սակայն միայն մի շարք պայմանների փոփոխման դեպքում», -փոխանցում է «Reuters»-ը` հղում կատարելով իրանական ԶԼՄ-ներին:
Tuesday, October 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment